Վրաստանի բյուջեից ավելի քան 900.000 լարի յուրացրած քաղաքացին ձերբակալվել է Իսրայելը կարող է շուտով հարվածել Իրանի միջուկային օբյեկտներինԻսրայելը չի հրաժարվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրիցԱպրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան Սպերցյանի գոլն օգնում է Կրասնոդարին հաղթել Ախմատին Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը Զատիկ՝ առանց տուն վերադառնալու իրավունքի ՔՊ-ականները Սյունիքում անվտանգային հարցեր են քննարկել Իրան-ԱՄՆ բանակցություններում տիրող մթնոլորտը կառուցողական է եղել Անթիլիասի Մայրավանքում Ճրագալույցի Սուրբ պատարագ է մատուցվել և Տնօրհնեքի արարողություն կատարվել Կխոսենք՝ ինչպես էր Արսենը փորձում խոչընդոտել Արցախի քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծրագրերի ընդունումը․ Մեսրոպ Առաքելյանը՝ Արսեն Թորոսյանին Քրիստոսի հարության լույսը առաջնորդում է մեր կռիվը չարիքի ու խավարի դեմ․ Մալյան Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ինչպես է Գագիկ Ծառուկյանը նշում Սուրբ Զատիկը թոռնիկների հետ (տեսանյութ)ՉԼ-ի կիսաեզրափակչում ենք և ցանկանում ենք ավելի հեռուն գնալ․ Հենրիխ Մխիթարյան Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում Մեքենան բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 3 վիրավոր կա Զելենսկին մերժել է Զատիկի զինադադարի մասին ՌԴ նախագահի առաջարկը․ Bloomberg Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը Հայտնի են Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր մանրամասներըՀայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվովԱլիևը դեսպանին տանում է Արցախ՝ «նվաճումները» ցուցադրելու, Փաշինյանը՝ Կիրանց՝ մատնանշելու նվաստացումըԱրամ Ա Հայրապետը կարևորել է հոգևոր ու ազգային երգերով փոքրիկների դաստիարակությունըՎերարժևորենք մեր ներքին հավատքը, լինենք համերաշխ․ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՂազախստանի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հին ձեռագրերի վերականգնմանըԲախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն. վիրավոր կա Էմմա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է, Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդըՌուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց բանաձևովՎանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվելԱյս անգամ Իրանն ու ԱՄՆ-ն կարողացան ավելի մեծ փոխըմբռնման հասնել բանակցություններում․ ԱրաղչիՎաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Ադրբեջանում երկրաշարժ է եղել Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Toyota»-ն կողաշրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած ՄԻՊ-ն այցելել է հոսպիտալ և տեսակցել ականի պայթյունից վիրավորված զինծառայողինՎերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել. Բագրատյանը` ՓաշինյանինՆիկոլ Փաշինյանը գնացել է Կիրանց ու չի տեսել , չի ներկայացրել Կիրանցի հիմնախնդիրները. Ոսկան ՍարգսյանՀայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու մասին. ամեն ինչն կախված է դրանից. ԲայրամովՄիխայիլ Բոյարսկին ընկնել է բեմից և հոսպիտալացվել. արտիստը ողնաշարի վնասվածք է ստացել. նա կվիրահատվիԱյսօր բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, դե յուրե և դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին. Բայրամով2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. ԱռաքելյանԿաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի զավակներին. Արամ ԱՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՕտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքըՎալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքարի ղեկավարի պաշտոնըԱվինյանը ծառ է տնկումՇատ կարևոր հարցերում պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները դնել կողքի և մտածել պետության առավելագույն շահի մասին. Ռուբեն ՄխիթարյանԲանակցությունները փակուղի են մտել, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է փոխզիջման գնալ. The Washington Post
Մամուլ

ԿԸՀ նախկին ու ներկայիս նախագահները փորձի փոխանակում են անում

ԿԸՀ-ն իր կազմավորման 30-ամյակի կապակցությամբ զարգացման նոր պլան է մշակել` 2025-2028 թվականների համար։ Այն հաստատվել է ապրիլի 10-ին, որից հետո հանդիսավոր ընդունելություն է եղել, որին հրավիրված են եղել ԿԸՀ նախկին անդամներ։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հետաքրքիր կազմ է հավաքել իր հարկի տակ` Տիգրան Մուկուչյան, Խաչատուր Բեզիրջյան, ներկայիս անդամներ Սեյրան Շահսուվարյան, Սիլվա Մարկոսյան, որոնք ընտրական գործընթացների մասնակցության հարուստ ու ոչ միանշանակ փորձ ունեն։ Սեյրան Շահսուվարյանը, օրինակ, ժամանակին «Զինուժում» էր` նախկին Պնախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակն էր: Սիլվա Մարկոսյանը հին ՀՀԿ-ական է, իսկ ԿԸՀ ներկայիս նախագահը միջոցառման մասնակիցների առնվազն կեսի հետ անցյալում բուռն ու երկարատեւ պայքարի մեջ է եղել, նրանց օրոք տեղի ունեցած ընտրություններից հետո բռնությունների է ենթարկվել, ընտանիքով հալածվել։ Միջոցառման մասին հարցուփորձ արեցինք ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանին, որն այս մարմնի ղեկին էր 2011-2022 թվականներին:

«Առանձնահատուկ բան չի եղել: Բոլոր տարիների ԿԸՀ նախագահներին հրավիրել էին, նաեւ ԿԸՀ կազմն էր: Սկզբունքորեն բոլորն էլ ներկա էին, ովքեր Հայաստանում են: Կարճ, փոքր շփում եղավ։ Այդքանը»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանի կադրը, որը ՀՀԿ-ի ժամանակ կայացած ընտրական գործընթացներն էր համակարգում` ընդհուպ մինչեւ 2022 թվականը: Տիգրան Մուկուչյանի հետ զրույցից տպավորությունն այնպիսին էր, թե նա հիմա էլ է շարունակում մնալ ԿԸՀ նախագահ:

– Ինչո՞ւ են նույն կեղ­ծիք­ները կրկնվում: Այս անգամ մենք տեսանք, որ Գյումրիում հին տեխնոլոգիաներ կիրառվեցին՝ լույսեր էին անջատում, ինչպես հին ժամանակներում, վարչական ռեսուրս եւ այլն: – Ես միշտ ասել եմ ու կրկնում եմ նույնը՝ յուրաքանչյուր հանգամանք պետք է ուսումնասիրվի փաստերի համադրությամբ. ցանկացած դեպք, որ տեղի է ունենում ընտրությունների օրը, որը տարակերպ ընկալումների տեղիք է տալիս, պետք է մանրակրկիտ ու փաստական հանգամանքների ուսումնասիրմամբ գնահատվի, որովհետեւ այդ ամենը կարող է լինել զուտ տեխնիկական խնդրից մինչեւ ամենատարբեր այլ պատճառներ:

Հ.Գ․ Փորձեցինք ԿԸՀ ներկայիս նախագահ, մեր նախկին կոլեգա Վահագն Հովակիմյանի հետ կապ հաստատել, սակայն նա չարձագանքեց, չցանկացավ հարցերի պատասխանել: Դիմեցինք նրա նախկին կուսակցին՝ ՀԱԿ իրավախորհրդատու Արմեն Խաչատրյանին, որը եւս ընտրակեղծիքների բովով անցած գործիչներից է: Վահագնը եւ այն մարդիկ, որոնց օրոք ԿԸՀ ներկայիս նախագահին, նրա հորը դատում էին` հերթական ընտրությունից հետո, այսօր միասին ԿԸՀ 30-ամյակն են տոնում, ինչպե՞ս եք սա գնահատում: «Նորմալ է` փորձի փոխանակում են անում Գյումրիից հետո ու 26 թվականի ընտրություններից առաջ»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: