Ռուբեն Մխիթարյանը վերահաստատեց՝ Գյումրիում իրենց քվեներով ապահովելու են ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի ընտրությունը

Մենք նույնպես քաղաքապետի թեկնածու չենք առաջադրելու և առաջնորդվելու ենք մարտի 31-ի առավոտյան իմ արած հրապարակման մեջ տեղ գտած հայտարարություններով, այսինքն՝ մեր քվեներով ապահովելու ենք ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի ընտրությունը, Գյումրիի ավագանու անդրանիկ նիստին հայտարարեց «Իմ հզոր համայնք» խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանը։
«Վստահորեն պնդում ենք, որ դա է պահանջում այսօր պետության առավելագույն շահը»,-ասաց Ռուբեն Մխիթարյանը։