ՔՊ-ն Գյումրիում «ընդդիմանում է»՝ բոյկոտելով նիստը. Վարդան Ղուկասյանը կարդաց բացակա ՔՊ-ականների անունները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մեկնարկեց Գյումրիի ավագանու անդրանիկ նիստը: Այն վարում է Վարդան Ղուկասյանը: ՔՊ խմբակցությունը չի մասնակցում նիստին:
Նիստը սկսվեց «Հայր Մեր» աղոթքով, այնուհետեւ հնչեց Գյումրիի օրհներգը:
Նշենք, որ Գյումրին այսօր քաղաքապետ կընտրի:
Մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով ավագանու 33 մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ.
Սարիկ Մինասյան (ՔՊ) - 14 մանդատ
Վարդան Ղուկասյան (Կոմկուս) - 8 մանդատ
Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը» դաշինք) - 6 մանդատ
Ռուբեն Մխիթարյան (Իմ հզոր համայնք) - 3 Մանդատ
Կարեն Սիմոնյան (“Մայր Հայաստան” դաշինք) - 2 մանդատ
Ընդդիմադիր 4 ուժերը հայտարարել են, որ կաջակցեն Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ: Եթե Կարեն Սիմոնյանն ու Ռուբեն Մխիթարյանը հենց սկզբից հայտարարեցին, որ աջակցելու են Վարդան Ղուկասյանին, ապա Մարտուն Գրիգորյանը երկար լռությունից հետո հայտարարություն տարածեց, որ կտա անհրաժեշտ քվեներ Վարդան Ղուկասյանին, սակայն հետագա գործունեության համար պատասխանատվություն չի կրելու: