ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանին զրկել է դրամաշնորհներից

ԱՄՆ Պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում 215 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը:
Տեղեկությունը ներկայացված է ԱՄՆ Պետդեպարտամենտի արդյունավետության զեկույցում։
«Քարտուղար Ռուբիոն շարունակում է վերանայել Պետքարտուղարության արտաքին օգնությունը՝ այսօր չեղյալ հայտարարելով 215 միլիոն դոլար արժողությամբ 139 անարժեք դրամաշնորհներ», - ասվում է հայտարարության մեջ։
Այսպիսով, 11 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Մոլդովան, Ղրղզստանը, Մեծ Բրիտանիան և Բուլղարիան, մնացել են առանց դրամաշնորհների Պետդեպարտամենտի տարբեր ծրագրերի համար։