Աֆղանստանի հյուսիսում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաղլան քաղաքից 167 կմ դեպի արևելք՝ մոտ 108 հազար մարդ բնակչությամբ քաղաքում:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 121 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։