Բայդենն առաջին հրապարակային ելույթն է ունեցել ԱՄՆ նախագահությունից հեռանալուց հետո

ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենը Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում իր նախագահական ժամկետի ավարտից հետո առաջին ելույթն է ունեցել։
Բայդենի ելույթը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։
Բայդենը մասնակցել է ACRD ոչ կառավարական կազմակերպության համաժողովին, որը իրավական աջակցություն է տրամադրում հաշմանդամություն ունեցող անձանց։ Նա խոսել է մոտ 30 րոպե և երբեք չի նշել Ամերիկայի ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի անունը, թեև քննադատել է Թրամփի վարչակազմի սոցիալական ապահովության քաղաքականությունը։
Բացի այդ, նախկին նախագահը ունկնդիրների ուշադրությունը հրավիրել է ամերիկյան հասարակության պառակտման վրա և զգուշացրել, որ դա չի կարող շարունակվել։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին 82-ամյա Բայդենը նախագահի պաշտոնը զիջել էր Թրամփին։ Նա պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2021-2025 թվականներին։