Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ. Նիկոլ Փաշինյան

Վվերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Այս մասին հայատարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ իր ելույթում:
«Միևնույն ժամանակ, կրկին Ադրբեջանին առաջարկում եմ սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով»,-ասաց նա։
Այս համատեքստում, նա հարկ համարեց անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք, ըստ Նիկոլի, կանխատեսում են Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և անգամ նոր պատերազմ։
«Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը»,-ասաց Փաշինյանը:
Նա կոչ արեց բոլոր ուժերին և անհատներին լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք, ըստ Փաշինյանի, ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։
«Դա որևէ հեռանկար չունի»,-ասաց Նիկոլը։