Ներկայումս օրակարգում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Հուլուսի Աքար

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։
Այս մասին Միլլի Մեջլիսում TURKPA-ի պաշտպանության հանձնաժողովի նախագահների երկրորդ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի Ազգային խորհրդարանի հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։
Աքարը նշել է, որ թե իբր Հայաստանը գրեթե 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, ինչի արդյունքում մոտ մեկ միլիոն մարդ դարձել է փախստական և հարկադիր տեղահանված։ Պատգամավորը նաև հիշել է այսպես կոչված Խոջալուի ցեղասպանությունը:
«Ամբողջ աշխարհը լռեց այս հանցագործությունների առջև: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ թյուրքական պետություններն իրենցից բացի բարեկամներ չունեն: Մենք պետք է ամրապնդենք մեր միասնությունը»,- ասել է Աքարը:
Նրա խոսքով, ներկայումս օրակարգում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Խաղաղության համաձայնագիրը շահավետ կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։ Թուրքիան աջակցում է այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին»,- հավելել է նա։