Թալանվածը հետ բերելու համար Փաշինյանն ուզում է հասկանալ թալանվածի տեղն ու թալանի մեխանիզմը

Նիկոլ Փաշինյանը խոստովանում է՝ մինչ հեղափոխությունն էլ ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճ ունեցել են, որևէ մեկը չի կարող ժխտել, բայց միևնույն ժամանակ նշում է, որ 2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել:
Ինչ վերաբերում է թալանածը ետ բերելու մասին իր խոստումներին, ապա վստահեցնում է, որ չի մոռացել:
«Թալանվածը հետ բերելու համար, նախ, պետք է հասկանալ թալանվածի տեղն ու թալանի մեխանիզմը, որն, առաջին հերթին, ստվերային տնտեսությունն է, արհեստական մենաշնորհները, հարկերից խուսափելը։ Պետք է խոստովանեմ, որ թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու հեղափոխական օրակարգը մոռացության մատնելը մեր հասցեին հնչող ամենահաճախ մեղադրանքն ու քննադատությունն է, բայց ուզում եմ ասել, որ կտրականապես մերժում եմ այդ քննադատությունը»,- հայտարարեց Փաշինյանը։