Վրաստանի նախագահը ժամանել է Բաքու, որտեղ կհանդիպի Ալիևին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Այցի ընթացքում Միխեիլ Կավելաշվիլին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նախատեսվում են բարձր մակարդակի անհատական և ընդլայնված կազմով հանդիպումներ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի և Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
Քնննարկվող թեմաների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան: