Թրամփը խոստովանել է, որ կհանդիպի Պուտինի հետ Սաուդյան Արաբիա այցից հետո«Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր». Թուրքիայում գործող ՀԿ Ջահերով երթը ցասման երթ էր, Ցեղասպանության ճանաչման ու հատուցման պահանջի, Արարատի երթ․ Ագնեսա ԽամոյանՀայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ` Մոլդովայի խորհրդարանում Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Ծառուկյանի անունից թիմակիցները ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումԱռանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ խաղաղ ապագա․ թուրք կուսակցապետՄադրիդում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակըԱնկարան խորհուրդներ է տալիս Երևանին, թե ինչպես իրեն պահի «1915-ի իրադարձությունների» հիշատակի օրերին 110 տարի է անցել ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից. թուրքական կուսակցություն Ցավոք, Նիկոլին անգամ Սաակաշվիլու ու Զելենսկու նման գտածոների հետ համեմատելն է անլուրջ․ Ֆարմանյան Դա հրեշավոր է. Աբրահամյանը՝ Ցեղասպանությունը կասկածի տակ դնող իշխանության հայտարարության մասինՋավախքում հազարավոր հայեր մասնակցել են ջահերով երթին Մեր վրեժը մեր նոր կառուցվելիք հայրենիքն է, մեր նոր ստեղծվելիք կյանքը. Ստոկհոլմում Հայաստանի դեսպան Հիմա էլ հայն ու հայկականությունը շարունակում են մնալ թուրք-ադրբեջանական քաղաքականության թիրախը ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Թրամփը իր ուղերձում չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը
«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր Վտանգալից ուղղության մեջ ենք, դեպի անդունդ կընթանանք, պետք է համախմբվել․ Արամ Ա Վեհափառի պատգամը Ավտովթար-վրաերթ՝ Երևանում՝ Թբիլիսյան խճուղուց Կորեայի ձոր տանող հատվածում, վիրավոր կա Հնդկաստանում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է մատուցվել Պետք է մեր անձնական շահը չգերադասենք հայրենի պետականության շահից․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձը Ցեղասպանություն իրականացվեց նաև Ադրբեջանի կողմից՝ Արցախի բռնազավթմամբ և հայաթափմամբ․ Վեհափառ Ցեղասպանության 110-րդ տարելիցը աննահանջ կամքի դրսևորում է՝ արդարության հաստատման դարձակետ Պարտավորություն է վերականգնել պատմական ճշմարտությունը. Հունաստանի նախագահը՝ Ցեղասպանության մասին Արցախում կատարվածը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական վտանգի առարկայացման մի դրսևորում էր միայն Հարգանքի տուրք ենք մատուցում զոհված 1․5 միլիոն հայերին, ճանաչում ԼՂ 120.000 հայերի տոկունությունը Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան մեկնաբանել է ԵՄ-ի՝ «Ցեղասպանության» խմբագրումը ԵՄ-ն 1987թ.-ին ճանաչել է Ցեղասպանությունը, իսկ այսօր խմբագրում է «Հայոց ցեղասպանություն» տերմինը Արցախցի Արման Ավանեսյանը՝ մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն «Այլևս երբեքը» պետք է դառնա առաջնորդող գաղափարը․ Բագրատ Սրբազան Չմոռանա՛ք Արցախը, չմոռանա՛ք Արցախի համար մեր ժողովրդի պայքարը և չհամակերպվե՛ք Արցախի կորստի հետ Առանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն հաստատել պետությունների միջև ՀՀ–ում ԵՄ–ի դիտորդական առաքելությունը նախ գրել, ապա ջնջել է «Ցեղասպանություն» բառը Ռուբիոն հերքել է «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ծրագրերըՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից Հայ սամբիստները ևս 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Լադա»-ն․ կա վիրավոր Ցեղաuպանnւթյան անվերապահ հիշատակումը քաղաքակիրթ, արժանապատիվ հարաբերություններ հաստատելու գրավական է. ԴանիելյանԻրազեկում․ ապրիլի 30-ին աշխատող քաղաքացիները կարող են մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքըԱպրիլի 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպԵրևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. ԹասմաղամբետովՊակիստանն իր բանակը բերել է մարտական պատրաստվածության բարձր վիճակիԱյս օրը հիշեցում է, որ մենք պետք է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք նման վшյրագությունների կրկնությունը. ԵՄ առաքելությունՀերի՛ք ա թուրքի առաջ կզեք. հայը երբեք չի կզել, ծնկի չի եկել. էդքան երեխու պատասխանը ո՞վ պետք է տա. ՀՀ քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈւԹՀնարավորություն կա ընտրությունների միջոցով ազատվել այս իշխանություններից. ՎանեցյանԿարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ ԱԱնցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան. Էրդողանն ապրիլի 24-ի ուղերձ է հղել
Մամուլ

«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելացի, բարի, հումորով երեխա էր, շարժուն էր, միևնույն ժամանակ՝ զուսպ ու հանգիստ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աիդան՝ Հովհաննեսի մայրիկը: Հովհաննեսը ծնվել է Երևանում, հաճախել մանկապարտեզ, այնուհետև սովորել է Խաչիկ Սամուել յանի անվան թիվ 47 դպրոցում: «Առաջադիմությամբ հարվածային էր դպրոցում, բայց «Մաթեմատիկան» գերազանց էր սովորում: Սիրում էր նաև «Պատմություն» առարկան: Դպրոցին զուգահեռ նաև սպորտի՝ բազկամարտի ու շախմատի է հաճախել, երկու դեպքում էլ մեդալների ու մրցանակների արժանացել: Ֆուտբոլի մեծ երկրպագու էր»:

Դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսը սկսում է մայրիկին օգնել նրա աշխատանքում: «Այդ ժամանակ չստացվեց բուհ ընդունվել: Դպրոցն ավարտելուց հետո սկսեց ինձ օգնել, իսկ հետո զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության»: 2009 թվականին Հովհաննեսը զորակոչվել է բանակ: Ծառայությունն անցել է «Մարտունի 2»-ում։ Եղել է օրինակելի, հարգված և սիրված զինվոր հրամանատարության և ծառայակիցների կողմից։ «Շատ գոհ էր իր ծառայությունից: Անգամ չգիտեի, որ առաջնագծում է ծառայում: Զորացրվելուց հետո է պատմել: Երբ իրեն հարցնում էինք, ասում էր. «Մա՛մ, ինձանից առաջ շատ դիրքեր կան, այնքան հեռու եմ, մի անհանգստացիր»: Անգամ դեպք է եղել, որ փամփուշտն իր գլխի կողքով էր անցել, ուղղակի սաղավարտով էր եղել, հրաշքով ողջ էր մնացել: Երբեք որևէ բան չի ասել, ինչով կարող էր անհանգստություն պատճառել»: Ժամկետային զինծառայությունից վերադառնալուց հետո Հովհաննեսն աշխատում էր փոշիների պահեստում, մայրիկն ասում է՝ ընթացքում դարձավ պահեստապետի օգնական:

Հովհաննեսը պահեստազորային էր, ավագ հետախույզ: Զորացրվելուց հետո պարբերաբար մասնակցել է զորավարժությունների։ «2019 թվականին իրեն տեղեկացրին, որ պետք է գնա զորավարժությունների: Նա վիրահատվել էր, երկու օր հետո իր կարերը պետք է քանդեին: Կարերը քանդել տվեց, վիրակապով սեպտեմբերին գնաց զորավարժությունների: Չկարողացանք իրեն հետ պահել. «Մամա՛, եթե կանչում են, ուրեմն խնդիր կա, պետք է գնամ»»:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Առավոտյան իմացավ պատերազմի լուրը, զանգեց զինկոմիսարիատ՝ հենց հիմա պատրաստ եմ գնալու, զորավարժությունների եմ մասնակցել: Նույն օրը գնացել է Արցախ»: Հովհաննեսից բացի, մարտի դաշտում է եղել նաև տիկին Աիդայի ավագ որդին: «Նա պատերազմի սկսվելուց մի քանի օր հետո գնաց, քանի որ դասընթացների մասնակցեցին և այլն: Երբ Հովհաննեսս զոհվեց, իրեն հետ կանչեցին, տուն եկավ»: Հետախուզական առաջին վաշտ տեղափոխվելով՝ Արցախի հարավային ուղղությամբ մասնակցել է թեժ մարտերին։ «Իր հետ կապը համարյա ամենօրյա է եղել: Եթե մեկ օր չի զանգել, ուրեմն հաջորդ օրն է զանգել: Առաջին օրերին ասում էր՝ ամեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա: Ոչ միայն ինձ էր զանգում, այլ մեր բոլոր հարազատներին, ընկերներին, ծանոթներին: Շփվող էր, մարդամոտ, մեծ շրջապատ ուներ, մեկին զանգահարում էր, բոլորն իրար տեղյակ էին պահում:

Պատերազմի օրերին, երբ մի թեժ կետից մյուսն են տեղափոխվել, պարզվել է, որ նախորդ օրը երեկոյան տղաներին նահանջի հրաման են տվել: Իրենք եկել են, չորս զինծառայող մնացել է թշնամու կողմում, չկան: Հովոն և մեկ այլ կամավոր տղա՝ Նվերը, գնացել են չորս զինծառայողի հետևից: Նվերին հրահանգել է կանգնել իր նշած տեղում ազդանշան տալու համար, ինքն առաջ է գնացել: Հետախույզ էր, տարածքին ծանոթ: Հովոն չորս տղաներին գտել է, ու բոլորով վերադարձել են: Այս ամենն ինձ արդեն պատերազմից վերադարձած տղաներն են պատմել»:

Հոկտեմբերի 9-ի երեկոյան է Հովհաննեսը վերջին անգամ տուն զանգահարել: «Այդ օրը բոլորիս հետ զրուցել է: Հոկտեմբերի 10-ից իրենից էլ զանգ չենք ստացել: Մի տեսակ անհանգիստ էի, ընկերներին էի զանգում, հարց ու փորձ անում: Աղջիկս էլ ինձ էր հանգստացնում. «Մա՛մ, պատերազմի դաշտում է, գուցե հեռախոսը լիցքավորում չունի, համբերի, կզանգի»: Հոկտեմբերի 11-ին էլի զանգ չստացանք, մեծ տղաս էլ բոլորին հարց ու փորձ էր անում՝ տեղեկություն ունե՞ն Հովոյից: Բայց ոչ մի լուր չկար: Ինչպես և ամեն տեղ, պատերազմի դաշտում էլ տղաներս ծանոթներ էին գտել, սկսել շփվել: Եվ հենց այդ ծանոթ տղաներից Գարիկը զանգահարում է Արթուրին՝ մեծ տղայիս, ասում, թե ինչ է տեղի ունեցել. «Հովոյին ճանապարհել ենք»: Տղաները չեն թողնում, որ Հովոս մնա պատերազմի դաշտում»:

Իսկ հետո սկսվում է Հովհաննեսին փնտրելու ընթացքը: «Ընկերները, բարեկամները, բոլոր-բոլորն ամենուր իրեն էին փնտրում, բայց չէինք գտնում: Չորս-հինգ օր հետո ենք իրեն «գտել»: Մերոնք նաև Մասիսում էին եղել, այնտեղ տղայիս ասել էին, որ նման անուն-ազգանունով մարդ իրենց մոտ չկա: Տղաս խնդրել է, որ թույլ տան, ներս գնա ու տեսնի: Թույլ չէին տվել: Հետո Հովոյիս գրպանից հեռախոսը գտել էին, լիցքավորել, վերջին համարով զանգահարել մեր բարեկամներից մեկին՝ սկեսուրիս եղբոր թոռանը: Բոլոր հարազատների հետ կապի մեջ էր, բոլորին ճանաչում էր: Նա պատասխանում է զանգին՝ վա՜յ, Հո՛վս, քանի օր է, ինչ չես զանգել: Ասում են, որ Հովոն Մասիսում է: Մեծ տղաս բարկացել էր՝ եթե այն ժամանակ իրեն թույլ տային ներս մտնել, ավելի շուտ կգտներ եղբորը:

Հովոյիս դեմքին վնասվածքներ կային, ասել էին, որ բաց չեն կարող ուղարկել տղայիս: Արթուրիս ասացի՝ միայն թե փակ չբերես, ուզում եմ տեսնել Հովոյիս, ոչինչ, թող վնասված լինի դեմքը: Ճանապարհել եմ իմ տղային, տեսել իրեն: Գուցե շատերը չհասկանան իմ այս խոսքերի իմաստը, բայց այսքան ցավի մեջ կարծես սփոփանք լինի այն, որ տեսել եմ իրեն»:

Հովհաննեսը զոհվել է հոկտեմբերի 10-ի լուսադեմին: «Կամավոր տղաները դուրս են գալիս վտանգավոր տարածքից: Ժամկետային զինվորներին հրամանատարն ուղարկում է այդ նույն դիրք: Հովոն ասում է՝ մի ուղարկի, նոր ենք դուրս եկել: Հրամանատարն արձագանքում է՝ դու կարող ես չգնալ, կամավոր ես: Բայց Հովոս և էլի մի քանի կամավորներ տղաների հետ գնում են դեպի այդ դիրք: Հասնում են տեղ, կապի դուրս գալիս, թե վտանգավոր է, տղաներին հետ բերեմ, հրամանատարն ասում է՝ սպասեք, մեքենա ենք ուղարկում: Մեքենան գալիս է, տեղավորվում են տղաները, Հովոս մեքենայի մոտ է լինում, ԱԹՍ-ն հարվածում է»:

Հովհաննեսը տան կրտսեր զավակն է, 10 տարով փոքր էր եղբորից ու քրոջից։ «Հովոս շատ հարգված է ընկերական շրջապատի, աշխատանքային կոլեկտիվի, հարևանության կողմից: Վերջերս վատառողջ էի, ընկերները մեր տուն եկան ինձ տեսնելու: Ու դա մշտապես են անում: Հովոյիս անունով երեխաների են անվանակոչել»:

Ապրելու ուժի մասին: «Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է: Ինձ ամուր եմ պահում մյուս տղայիս ու աղջկաս համար: Աղջկաս փոքր տղան շատ նման է Հովոյիս: Համբուրում եմ իրեն, կարծես Հովոյիս համբուրեմ: Ծննդյան օրը հայրիկին ասել է՝ ուզում եմ իսկական ինքնաթիռ գնես ինձ համար, որ գնամ երկինք, Հովոյին բերեմ, որ մամաս ու Աիդաս չլացեն»:

Հ. Գ. - Ավագ հետախույզ Հովհաննես Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Սարի թաղում հուշաղբյուր և խաչքար է տեղադրվել Հովհաննեսի հիշատակին: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում