Թուրքիան վերականգնողական աշխատանքներ կիրականացնի օկուպացված Արցախում

Թուրքիան կմասնակցի օկուպացված Արցախի տարածքների վերականգնմանը:
Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանում գտնվող Թուրքիայի առեւտրի փոխնախարար Մուստաֆա Թուզջուն։
Թուրքիայի առևտրի փոխնախարարը և նրա գլխավորած պատվիրակությունը նախապես այցելել են օկուպացված Իվանյանի շրջան, որտեղ ծանոթացել են շինարարական և վերականգնողական աշխատանքների ընթացքին։
Նրանք օկուպացված Ստեփանակերտում ծանոթացել են Ղարաբաղի համալսարանի հետ։
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Սաբուհի Գահրամանովը հյուրերին հայտնել է, որ օկուպացված Ստեփանակերտում սկսվել են լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ։