Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է ժամանակավոր հրադադար

Իսրայելը Եգիպտոսի միջոցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն է փոխանցել Գազայի հատվածում կրակը ժամանակավորապես դադարեցնելու և կայուն զինադադարի հասնելու բանակցություններ սկսելու առաջարկը։
Այս մասին հայտնում է եգիպտական Al-Qahira al-Ikhbariya հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Նրանց տեղեկություններով՝ Կահիրեն ՀԱՄԱ-ին արդեն տեղեկացրել է իսրայելական նախաձեռնության մասին և սպասում է նրանց արձագանքին մոտ ապագայում։
Այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։