Իրանի հետ բանակցություններում կկենտրոնանանք ուրանի հարստացման և զինանոցի վերահսկողության թեմաներին. Վիտկոֆ

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Թեհրանում ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումների սահմանումը, ինչպես նաև սպառազինությունների, այդ թվում՝ հրթիռների վերահսկումը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
«Իրանցիների հետ բանակցությունները կենտրոնանալու են երկու հիմնական կետերի վրա: Նախ՝ ուրանի հարստացում, նրանց 3,67-ից բարձր հարստացում պետք չէ, այնուհետև զենքերը ստուգելու մեխանիզմներ են պետք, այդ թվում՝ իրենց կուտակած հրթիռները»,-նշել է Վիտկոֆը:
Վիտկոֆը նշել է, որ երկու երկրների միջև համաձայնության հասնելու հաջողությունը կներառի ստուգման խիստ մեխանիզմի համաձայնեցում, որը վերջին մի քանի տարիների ընթացքում բացակայում էր:
«Եթե մենք ունենանք մանրակրկիտ վերանայում, ապա կունենանք հիմք դրական բանակցությունների համար, եթե այս առումով փոփոխություն չլինի, մենք պետք է այլընտրանք փնտրենք, որոնք ոչ մեկին ձեռնտու չեն»,- նշել է նա։