Հակակոռուպցիոնն ստուգման ընթացքում ավելի խոշոր կոռուպցիոն դրվագների է հանդիպել. եթե Նիկոլ Փաշինյանը «ստոպ չտա», Վահե Ղազարյանին ոչինչ չի կարող փրկել

Մոտ 10 օր առաջ Հակակոռոպցիոն կոմիտեից NEWSPRESS.am-ին տեղեկացրել էին, որ ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի մասին մեր հրապարակումները, որոնք Գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀԿԿ, օպերատիվ ստուգման փուլում են:
Հիշեցնենք, որ խոսքը ՆԳ նախարար աշխատելու ժամանակ Ղազարյանի` նվերներ ստացած տների մասին է: Բացի այդ, գրել էինք, որ Ղազարյանի ղեկավարած ՆԳՆ-ն 65 «Շկոդա» է ձեռք բերել բնութագրերի խախտմամբ և 40 պլանշետ` սահմանվածից 100 հազար դրամ ավելի թանկ գնով: Սրանք տեղեկություններ են, որ առնվազն ստուգման ու բացահայտումների կարիք ունեն:
Եվ ահա, այժմ, մեր տեղեկություններով, Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացվող ստուգումների արդյունքում ավելի խոշոր կոռուպցիոն դրվագների է հանդիպել:
Մեր աղբյուրները պնդում են, որ Վահե Ղազարյանին այս իրավիճակից միայն մեկ մարդ կարող է փրկել. նրան sms-ով աշխատանքից ազատած համադասարանցին` Նիկոլ Փաշինյանը: Եվ եթե, Փաշինյանը, ինչպես ասում են, այս գործին «ստոպ չտա», ապա Ղազարյանի ապագան մեղմ ասած մշուշոտ կլինի: