Մահացել է գրականության Նոբելյան մրցանակակիր Մարիո Վարգաս Լյոսան

Լիմայում 89 տարեկան հասակում մահացել է պերուացի գրող և գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան։
Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է նրա որդին՝ Ալվարո Վարգաս Լյոսան։
«Ցավով տեղեկացնում ենք, որ մեր հայրը՝ Մարիո Վարգաս Լյոսան, այսօր կյանքից հեռացավ Լիմայում՝ իր ընտանիքի անդամների ներկայությամբ»,- ասվում է գրողի զավակների հայտարարության մեջ։
Ընտանիքը հրապարակային հրաժեշտ չի նախատեսում:
«Հանգուցյալի կամքին համապատասխան՝ նրա աճյունը դիակիզվելու է»,- ասել են գրողի երեխաները։