Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել ավելի քան 150 մարդու դեմ. TheCaliforniaCourierԱրագածոտնում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըԷկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար. քրեական վարույթը դատարանում էԱպագան այսօր է՝ արդեն մուտք է գործել․ Փաշինյան (տեսանյութ)
Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյալին մահացած են գտել
Փաշինյանը հանդես է գալիս ասուլիսով․ ՈւղիղԳեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվելԻշխանությունը ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել. ԱբրահամյանՇիրակի մարզի մի շարք գյուղերում 36 ժամ ջուր չի լինիՀետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ վկայականներԴատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար
Ավտովթար՝ Երևանում. Սարալանջի փողոցում բախվել են «Zhong Tong» մակնիշի ավտոբուսները«Ռուսական գուբեռնիայից» հրաժարումը բաց ճանապարհ է դեպի Թուրքիայի մահաբեր գիրկը․ ՋավախյանՈւկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի. Թրամփ
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Տավուշի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՔամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ ցուցաբերելով համապատասխան օգնությունՀակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնիցՌուսաստանի Խաբարովսկի երկրամասում անհետ կորած Մի-8 ուղղաթիռի բոլոր հինգ ուղևորները մահացել են Փաշինյանը փորձում է իր գործողություններով արժեզրկել Հայ Առաքելական Եկեղեցին. Արա ԱբրահամյանԱշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի. «Ժողովուրդ» «Բա ոխ պիտի հանեին, բայց ոչինչ, ճտերն աշնանն են հաշվում». Դիանա Գասպարյանը մարտական է տրամադրված. «Իրավունք»Նոր մանրամասներ՝ վագոն-տնակի հրդեհումիցԵթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրըԲաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարելՖրանսիան հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կհարձակվի Եվրոպայի վրաՈւսումնասիրվում է մանկապարտեզից այգի երեխաների կյանքը վտանգելով ուղեկցելու դեպքըՔաղաքացիությունը՝ թանկովՔոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել«Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածուUNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանումԱրտակարգ դեպք է գրանցվել․ կրակը տարածվել է անասնագոմի ներսով, հրշեջները հասել են օգնության4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարումԸնդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու համարԳազամատակարարման անջատումներ են սպասվումԹրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարել Վանաձորում վթար է տեղի ունեցել, սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է Դիվանագիտական պատուհանը մնում է բաց. Մասուդ ՊեզեշկիանՍպիտակում ուժգին քամի է, հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը «Ինքնիշխանները» վտանգի տակ դրեցին Սյունիքը՝ դարձնելով աշխարհաքաղաքական խաղերի կիզակետ. ադրբեջանագետ Երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է Փաշինյանը Սյունիքի մարզպետին արձակուրդ է ուղարկում Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ադրբեջանը ձգտում է ստեղծել ՀՀ տարածքի հանդեպ միջազգայնորեն ճանաչված վեճի նախադեպՓյունիկը գանացի նորեկ ունիԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջՀայկական հետքը Բոլղարում․ օտարալեզու նորահրապարակ հետազոտության հետքերով
Մշակույթ

«Գեղարդ» հիմնադրամը բողոք-նամակ է հղել Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի ղեկավարությանը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը բողոք-նամակ է հղել Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի ղեկավարությանը՝ դատապարտելով 2025 թվականի ապրիլի 10-ին համալսարանում անցկացված ադրբեջանական քարոզչական բնույթի գիտաժողովը՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով։

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի հարգարժա՛ն կանցլեր, կարդինալ Ժոզե Տոլենտինու դե Մենդոնսա

Հարգարժա՛ն ռեկտոր Հայր Մարկ Լյուիս

Սույն թվականի ապրիլի 10-ին Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում Ադրբեջանը միջազգային գիտաժողով է կազմակերպել՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով։

Խիստ դատապարտելի է գիտության անվան տակ պատմության կեղծումը, վերաշարադրումն ու քաղաքական նպատակներով օգտագործելը։ Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած գիտաժողովը, որը Սուրբ Աթոռում ֆինանսավորվել է Ադրբեջանի դեսպանության կողմից, անցկացվել է հենց այդ նպատակով։  

Գիտաժողովի խորագիրը մանիպուլատիվ է և թյուր պատկերացում է ստեղծում, թե ներկայիս Ադրբեջանը քրիստոնեական հնագույն բազմադարյան պատմություն ունեցող երկիր է։ Համոզված ենք, որ և՛ համալսարանն ու հյուրընկալող կողմը, և՛ մասնակիցները հրաշալի գիտակցել են գիտաժողովի խորագրի խնդրահարույց լինելը։ Ակնհայտ է, որ «Քրիստոնեությունը Ադրբեջանում» կեղծ խորագրի ներքո ներկայացված է Աղվանքում, Արցախում, Նախիջևանում քրիստոնեության բազմադարյան պատմությունը։ Վստահ ենք, որ թե՛ դուք՝ որպես գիտնական, և թե՛ գիտաժողովի մասնակիցները, քաջատեղյակ եք, որ Աղվանքի, Արցախի և Նախիջևանի քրիստոնեական՝ հայկական ու աղվանական ժառանգությունը ոչ մի առնչություն չունի Ադրբեջան պետության հետ։

Հռետորական հարց է առաջանում՝ արդյո՞ք պահպանվել է գիտական էթիկան և բարոյականությունը՝ գիտաժողովի ընթացքում Ադրբեջանում քրիստոնեական ժառանգության, հայկական եկեղեցիների ոչնչացման և դրանց «աղվանականացման» մասին գոնե մեկ զեկույց բարձրաձայնելու առումով։ Տարակուսելի է նաև, որ գիտաժողովում որևէ զեկույց չի հնչել տարածաշրջանում պետական մակարդակով առաջինը քրիստոնեություն (301 թ․) ընդունած ժողովրդի՝ հայերի և Հայաստանի մասին։ 

Նշված գիտաժողովը պատմությունը քաղաքական նպատակներով շահարկելու, այն որպես զենք օգտագործելու ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Ադրբեջանի կողմից պատմությունը՝ որպես զենք օգտագործելու երևույթը նոր չէ։ Դրա նպատակն է լեգիտիմացնել իր՝ տարածաշրջանում ագրեսիվ նկրտումները, ծառայեցնել այն քաղաքական, ռազմական շահերին։

Փաստ է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական ճանապարհով հայաթափեց Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը), իսկ այժմ շարունակում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը։ Այս մասին են վկայում ոչ միայն միջազգային տարբեր կազմակերպություններ, պետություններ, այլև՝ արբանյակային լուսանկարներ ու համացանցում տարածված տեսանյութեր։ Տեղեկատվական դաշտը լի է ադրբեջանական ղեկավարության ելույթներով, որոնցում բացահայտ սպառնալիքներ են հնչեցվում Հայաստանի Հանրապետության և հայերի հասցեին։ Ադրբեջանի ղեկավարը սպառնում է պատերազմով, բացահայտ հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։

Ադրբեջանական պատմագրությունն ու քարոզչությունը, չնայած բազմաթիվ սկզբնաղբյուրային տվյալներին ու վկայություններին, կեղծում է տարածաշրջանի պատմությունը՝ փորձելով Ղարաբաղի տարածքը զրկել պատմական հայկական ներկայությունից։ Անհիմն կերպով ադրբեջանական գիտական շրջանակները պնդում են, որ հայերը Ղարաբաղում հայտնվել են միայն 19-րդ դարի սկզբին, իսկ հուշարձանների վրա հայերեն արձանագրություններն ավելացվել են 19-20-րդ դարերում։

Այն, որ հեղինակավոր համալսարանի հարթակն օգտագործվել է հակահայկական ելույթների և պատմության աղավաղման համար, վկայում են մասնակիցների ելույթները։ Քաղաքագետ Ֆուադ Ախունդովը պատմական կեղծարարություններով լի իր ելույթում նշել է․ «Հայաստանը ոչնչացրել է Ադրբեջանի քրիստոնեական քաղաքակրթությանը պատկանող աղվանական եկեղեցիները», «հայերը ոչնչացրել են Ղարաբաղի տարածքում գտնվող աղվանական հուշարձանները և փորձեր են արել հայացնել դրանք», «Հայաստանը, վտարելով ադրբեջանական բնակչությանն իր պատմական հողերից, ոչնչացրել է Ադրբեջանի պատմական ժառանգությունը, փոխել ու հայացրել է տեղանունները, աղվանական եկեղեցիների ճարտարապետությունը»։ Գիտաժողովի բացումն օգտագործվել է «ադրբեջանական բազմամշակութայնության» թեզն առաջ տանելու և Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցնելու համար։

Ցավալի է, որ գիտաժողովին համաձայնել են մասնակցել ոլորտի հայտնի հետազոտողներ ևս՝ Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յոստ Գիպերտը և Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի (Փարիզ) Կովկասի լեզուների և բանասիրության բաժնի դոկտոր Ժիլ Օտյեն, ովքեր քաջածանոթ են տարածաշրջանի պատմությանն ու մշակույթին։ Հուսով ենք, որ նրանք իրենց գիտական հեղինակությունն օգտագործել են ճշմարտությունը ներկայացնելու և հնչած կեղծ թեզերը հերքելու նպատակով։

Համալսարանի հարգելի՛ ղեկավարություն, Ադրբեջանը հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում տարբեր երկրներում նման գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ անցկացնելու և իր քարոզչական թեզերն առաջ տանելու համար։

Լիահույս ենք, որ Ձեր ղեկավարած համալսարանն ավելի բծախնդիր կգտնվի և հետայսու թույլ չի տա իր բարձր ամբիոնն օգտագործել Ադրբեջանի կողմից պատմության կեղծարարության տարածման, ագրեսիվ քաղաքականության առաջմղման և հայկական, քրիստոնեական հետքը ջնջելու նպատակով։ Հարկ ենք համարում նշել, որ նշված գիտաժողովի դահլիճում Ադրբեջանի դրոշի կողքին տեղադրվել է նաև Վատիկանի դրոշը՝ դրանով իսկ փորձելով առավել մեծ կշիռ ու հեղինակություն հաղորդել միջոցառմանը»։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Ապրիլի 12, 2025 թ