Գեղարքունիքում զինծառայողը վիրավորվել է ո՛չ թե ականի պայթյունից, այլ ադրբեջանական կողմի կրակոցից․ Ադրբեջանը ակնարկում է

Ինչպես արդեն հայտնել էինք, Գեղարքունիքում այսօր ականի պայթյունից վիրավորում էր ստացել ՊՆ զինծառայող: Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը վստահեցրել էր, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
«Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշել էր Արամ Թորոսյանը։
Ինչպես նշում է Ադրբեջանի Azerbaijani Armed Forces էջը, հայկական կողմը իբր հենց այդ տարածքից էր նախկինում գնդակոծվել ադրբեջանական դիրքերը։
Հետաքրքրական է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ընդգծել էր, որ իբր ի պատասխան հայկական կողմի կրակոցների՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշված հատվածներում ձեռնարկել են համարժեք հակաքայլեր։ Այսկերպ ադրբեջանական մեդիան կարծես ակնարկում է, որ այսօր վիրավորում ստացած զինծառայողը վիրավորվել է ո՛չ թե ականի պայթյունից, այլ ադրբեջանական կողմի կրակոցից: