Մյանմարում 7,7 մագնիտուդ հզորությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)

Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում։ Բանգկոկում երկրաշարժի պատճառով բարձրահարկ շենքերում տարհանում է հայտարարվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է մեծ թվով փլուզումների մասին, սակայն դեռևս հստակ տեղեկություններ չկան փլուզման ծավալների, զոհերի և վիրավորների մասին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: