Քրիստոսի հարության լույսը առաջնորդում է մեր կռիվը չարիքի ու խավարի դեմ․ Մալյան Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ինչպես է Գագիկ Ծառուկյանը նշում Սուրբ Զատիկը թոռնիկների հետ (տեսանյութ)ՉԼ-ի կիսաեզրափակչում ենք և ցանկանում ենք ավելի հեռուն գնալ․ Հենրիխ Մխիթարյան Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում Մեքենան բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 3 վիրավոր կա Զելենսկին մերժել է Զատիկի զինադադարի մասին ՌԴ նախագահի առաջարկը․ Bloomberg Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը Հայտնի են Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր մանրամասներըՀայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվովԱլիևը դեսպանին տանում է Արցախ՝ «նվաճումները» ցուցադրելու, Փաշինյանը՝ Կիրանց՝ մատնանշելու նվաստացումըԱրամ Ա Հայրապետը կարևորել է հոգևոր ու ազգային երգերով փոքրիկների դաստիարակությունըՎերարժևորենք մեր ներքին հավատքը, լինենք համերաշխ․ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՂազախստանի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հին ձեռագրերի վերականգնմանըԲախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն. վիրավոր կա Էմմա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է, Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդըՌուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց բանաձևովՎանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվելԱյս անգամ Իրանն ու ԱՄՆ-ն կարողացան ավելի մեծ փոխըմբռնման հասնել բանակցություններում․ ԱրաղչիՎաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Ադրբեջանում երկրաշարժ է եղել Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Toyota»-ն կողաշրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած ՄԻՊ-ն այցելել է հոսպիտալ և տեսակցել ականի պայթյունից վիրավորված զինծառայողինՎերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել. Բագրատյանը` ՓաշինյանինՆիկոլ Փաշինյանը գնացել է Կիրանց ու չի տեսել , չի ներկայացրել Կիրանցի հիմնախնդիրները. Ոսկան ՍարգսյանՀայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու մասին. ամեն ինչն կախված է դրանից. ԲայրամովՄիխայիլ Բոյարսկին ընկնել է բեմից և հոսպիտալացվել. արտիստը ողնաշարի վնասվածք է ստացել. նա կվիրահատվիԱյսօր բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, դե յուրե և դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին. Բայրամով2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. ԱռաքելյանԿաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի զավակներին. Արամ ԱՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՕտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքըՎալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքարի ղեկավարի պաշտոնըԱվինյանը ծառ է տնկումՇատ կարևոր հարցերում պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները դնել կողքի և մտածել պետության առավելագույն շահի մասին. Ռուբեն ՄխիթարյանԲանակցությունները փակուղի են մտել, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է փոխզիջման գնալ. The Washington PostՄիայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն թուրքերի համար«Եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, եթե շարունակում ենք ապրել քրիստոնեական սիրո մեջ՝ իբրև ազգ, ապա համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու»․ Թեմակալ առաջնորդի ուղերձը
Գռզոն, որ կյանքում կես քայլ անգամ չի արել առանց իշխանության դաբրոների ու ախռանիկների՝ էս մարդկանց քաջության ու զոհաբերության դասեր է տալիս. Միքայել Նահապետյան
Ամագս է՝ այ էս քարերից բռնած. սրանց վրա գիտե՞ք ինչքան ենք չարչարվել. Վարդան Ղուկասյանը՝ քաղաքապետարանի շենքի մասինՎարդան Ղուկասյանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը և երդվեց. նրան հանձնեցին Գյումրու լանջաշղթան և բանալինԾանրամարտի ԵԱ այսօրվա մասնակիցները երեքն ենԼավ-լավ բաներ ասա. Վարդան Ղուկասյանը՝ ԱջապահյանինՍերժ Սարգսյանի գործով նոր քննությունը նրան առանձնապես չի անհանգստացնում․ սա զսպելու ազդակ է նրանց համար, ովքեր դաշտում ակտիվանալու հայտ են ներկայացնում․ ԱբրահամյանԳազայում մեկ օրում 64 մարդ է մահացելԵթե անկեղծն լինեմ՝ Գյումրու քաղաքապետին շնորհավորելու բան էլ չկա. Միքայել Արքեպիսկոպոս ԱջապահյանՎարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը (ուղիղ)

ԱՄՆ 60 կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ վաթսուն Կոնգրեսականներ կոչ են արել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կիրառել «Ազատության» աջակցության ակտի 907-րդ հոդվածը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, նշելով Բաքվի կողմից Արցախի 120․000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումները, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, ինչպես նաև հայ գերիների անօրինական կալանավորումն ու բռնությունները։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Կոնգրեսականներ Մայք Լոլերը, Ֆրենք Փալոնը, Գաս Բիլիրակիսը  և Գեյբ Ամոն գլխավորել են երկկուսակցական նամակը՝ ուղղված պետքարտուղար Ռուբիոյին։

«Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունում է այս երկկուսակցական կոչն ուղղված պետքարտուղար Ռուբիոյին՝ կիրառելու 907-րդ հոդվածը և դադարեցնելու ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ քրիստոնյաների ցեղասպանական էթնիկ զտումներից, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիայից և հայ պատանդների անօրինական կալանավորումից հետո՝ չենք կարող պահանջել, որ ԱՄՆ հարկատուները սուբսիդավորեն այս նավթով հարուստ և կոռումպացված օտարերկրյա բռնապետությունը։ Շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներ Լոլերին, Փալոնին, Բիլիրակիսին և Ամոյին, ինչպես նաև նրանց միացած 60 կոնգրեսականներին՝ իրենց բարոյական հստակ դիրքորոշման և խաղաղասիրական ուժեղ առաջնորդության համար»,- հայտարարել է Հայ Դատի Ամերիկայի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Վկայակոչելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 120․000 բնիկ հայ բնակչության էթնիկ զտումը՝ օրենսդիրները ընդգծել են. «Իր գործողությունների համար չկանգնելով որևէ պատասխանատվության առաջ՝ Ադրբեջանը շարունակում է խաթարել արդար, կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովման ջանքերը տարածաշրջանում՝ Հայաստանի դեմ շարունակական ագրեսիայով»։

Նամակի ստորագրողները կոչ են արել պետքարտուղար Ռուբիոյին չկիրառել այն շրջանցման իրավասությունը, որի շնորհիվ ԱՄՆ հաջորդական վարչակազմերը շրջանցել են 907-րդ հոդվածը, և փոխարենը պարտադրել օրենքի լիարժեք կիրարկումը՝ Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով։ 2001 թվականից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահներն օգտվել են շրջանցման դրույթից, մինչև 2024 թվականը, երբ նախագահ Բայդենը առաջին անգամ կիրառեց 907-րդ հոդվածը։

Օրենսդիրները նշել են. «Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող բռնությունների, հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքի ժխտման խորապատկերին՝ Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը ոչ միայն կնորմալացնի նրա գործողությունները, այլև կխրախուսի ԱՄՆ-ի մրցակիցներին, ովքեր ձգտում են օգտվել Վաշինգտոնի անգործությունից»։

Այս նամակը շարունակում է Կոնգրեսում ձևավորված նախաձեռնությունը՝ կապված 2023 թվականին Սենատում միաձայն ընդունված «Հայերի պաշտպանության ակտի» հետ, որի համահեղինակներն էին այն ժամանակվա սենատոր, այժմ պետքարտուղար Ռուբիոն և սենատոր Գարի Փիթերսը։ Օրենքի ընդունումն ընդգծել է ԱՄՆ-Ադրբեջան ռազմական կապերի վերաբերյալ աճող երկկուսակցական մտահոգությունը։

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նախաձեռնել է համազգային արշավ՝ աջակցելու այս գործընթացին, որի շրջանակներում “ANCA Rapid Responder” համակարգի միջոցով Կոնգրեսին ուղղվել է ավելի քան 50.000 անհատական նամակ։ Վերջին շաբաթների ընթացքում “ANCA Rising Leaders”  ծրագրի երիտասարդ ակտիվիստները միացել են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի և տարածաշրջանային թիմերին՝ այցելելով ավելի քան 400 կոնգրեսական գրասենյակ՝ այս նախաձեռնությանն աջակցություն ապահովելու համար։