Թուրք բլոգերը Երևանում Արցախի մասին երգ է երգել (տեսանյութ)

Թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի կողմից Երևանում նկարահանված տեսանյութը՝ արագ տարածվել է համացանցի հայկական հատվածում և մեծ արձագանք առաջացրել։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ սոցցանցերին հղումով, երիտասարդը, քաղաքի կենտրոնից ուղիղ եթերում, շնորհավորել է ողջ թուրքական աշխարհին Նովրուզի տոնի առթիվ՝ նշելով, որ գտնվում է Ադրբեջանի հնագույն հողում, ինչպես նաև հատուկ ողջույն է հղել Երևանից ադրբեջանցի նախկին փախստականներին։
Այնուհետև նա կատարել է Ղարաբաղի մասին հայտնի երգը (Anadır arzulara hər zaman Qarabağ) և ձեռքով ցուցադրել է «բոզղուրդի» (գորշ գայլ) խորհրդանիշ։
Բլոգերի տեսանյութից երևում է, որ նա շատ ցածր ձայնով է երգում և այդ պահին նրա կողքին ոչ ոք չկա։ Ու չնայած դրան, թուրք երիտասարդը երգը կատարում է շուրջ բոլորը նայելով։ Հարկ է նկատել, նաև, որ նա ընտրել է գիշերվա ինչ-որ ժամ, երբ հրապարակի այդ հատվածը մարդաշատ չէ։
Посмотреть эту публикацию в Instagram