Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ինչպես է Գագիկ Ծառուկյանը նշում Սուրբ Զատիկը թոռնիկների հետ (տեսանյութ)ՉԼ-ի կիսաեզրափակչում ենք և ցանկանում ենք ավելի հեռուն գնալ․ Հենրիխ Մխիթարյան Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում Մեքենան բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 3 վիրավոր կա Զելենսկին մերժել է Զատիկի զինադադարի մասին ՌԴ նախագահի առաջարկը․ Bloomberg Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը Հայտնի են Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր մանրամասներըՀայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվովԱլիևը դեսպանին տանում է Արցախ՝ «նվաճումները» ցուցադրելու, Փաշինյանը՝ Կիրանց՝ մատնանշելու նվաստացումըԱրամ Ա Հայրապետը կարևորել է հոգևոր ու ազգային երգերով փոքրիկների դաստիարակությունըՎերարժևորենք մեր ներքին հավատքը, լինենք համերաշխ․ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՂազախստանի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հին ձեռագրերի վերականգնմանըԲախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն. վիրավոր կա Էմմա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է, Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդըՌուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց բանաձևովՎանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվելԱյս անգամ Իրանն ու ԱՄՆ-ն կարողացան ավելի մեծ փոխըմբռնման հասնել բանակցություններում․ ԱրաղչիՎաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Ադրբեջանում երկրաշարժ է եղել Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Toyota»-ն կողաշրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած ՄԻՊ-ն այցելել է հոսպիտալ և տեսակցել ականի պայթյունից վիրավորված զինծառայողինՎերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել. Բագրատյանը` ՓաշինյանինՆիկոլ Փաշինյանը գնացել է Կիրանց ու չի տեսել , չի ներկայացրել Կիրանցի հիմնախնդիրները. Ոսկան ՍարգսյանՀայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու մասին. ամեն ինչն կախված է դրանից. ԲայրամովՄիխայիլ Բոյարսկին ընկնել է բեմից և հոսպիտալացվել. արտիստը ողնաշարի վնասվածք է ստացել. նա կվիրահատվիԱյսօր բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, դե յուրե և դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին. Բայրամով2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. ԱռաքելյանԿաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի զավակներին. Արամ ԱՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՕտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքըՎալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքարի ղեկավարի պաշտոնըԱվինյանը ծառ է տնկումՇատ կարևոր հարցերում պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները դնել կողքի և մտածել պետության առավելագույն շահի մասին. Ռուբեն ՄխիթարյանԲանակցությունները փակուղի են մտել, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է փոխզիջման գնալ. The Washington PostՄիայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն թուրքերի համար«Եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, եթե շարունակում ենք ապրել քրիստոնեական սիրո մեջ՝ իբրև ազգ, ապա համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու»․ Թեմակալ առաջնորդի ուղերձը
Գռզոն, որ կյանքում կես քայլ անգամ չի արել առանց իշխանության դաբրոների ու ախռանիկների՝ էս մարդկանց քաջության ու զոհաբերության դասեր է տալիս. Միքայել Նահապետյան
Ամագս է՝ այ էս քարերից բռնած. սրանց վրա գիտե՞ք ինչքան ենք չարչարվել. Վարդան Ղուկասյանը՝ քաղաքապետարանի շենքի մասինՎարդան Ղուկասյանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը և երդվեց. նրան հանձնեցին Գյումրու լանջաշղթան և բանալինԾանրամարտի ԵԱ այսօրվա մասնակիցները երեքն ենԼավ-լավ բաներ ասա. Վարդան Ղուկասյանը՝ ԱջապահյանինՍերժ Սարգսյանի գործով նոր քննությունը նրան առանձնապես չի անհանգստացնում․ սա զսպելու ազդակ է նրանց համար, ովքեր դաշտում ակտիվանալու հայտ են ներկայացնում․ ԱբրահամյանԳազայում մեկ օրում 64 մարդ է մահացելԵթե անկեղծն լինեմ՝ Գյումրու քաղաքապետին շնորհավորելու բան էլ չկա. Միքայել Արքեպիսկոպոս ԱջապահյանՎարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը (ուղիղ)Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների
Մամուլ

Չարենցավանի ՏԻՄ ընտրությունների օրը Հայկ Կոնջորյանի եղբայրը աչքի է ընկել փողոցային վարքուբարքով. հիշեցում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ ամբիոնից երեկ ամոթանք էր տալիս, թե «նախկինները մի ճանապարհ գիտեն՝ ընտրակաշառք, ընտրակեղծիք, ահաբեկում…»:
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը Հայկ Կոնջորյանին բլից զրույցի ընթացքում հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Չարենցավանում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր եղբոր՝ Ավետ Կոնջորյանի անունն է հենց շրջանառվել ընտրակեղծիքների համատեքստում:

Չարենցավանցի լրագրող Վահե Մակարյանը դեռ 2022-ի սեպտեմբերի 27-ին գրել էր. «Չարենցավանն այնքան կարեւոր էր իշխանությունների համար, որ այս ընթացքում մի քանի անգամ քաղաք այցելեցին իշխանության ամենավերին օղակների ներկայացուցիչները՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Հայկ Կոնջորյանը, ով ծնունդով Չարենցավանից է։ Իսկ բուն ընտրությունների օրը ՔՊ-ն դրսից էր մարդ ներգրավել՝ Գեղարքունիքի մարզի հայտնի կրիմինալ ներկայացուցիչների տեսքով, ովքեր շքեղ մեքենաներով շրջում էին տեղամասերում, փորձում կռիվ հրահրել Շահգալդյանի թիմակիցների հետ, ճնշել նրանց։

Իսկ որոշ տեղամասերի դիմաց ամբողջ օրը տասնյակներով կուտակված կանգնած էին Արթուր Գալստյանի կողմնակիցները, եւ ընտրողները ստիպված էին նրանց հայացքների ներքո մտնել տեղամաս՝ «պարտքերը տալու»։ Ընտրությունների ողջ ընթացքում աչքի է ընկել նաեւ պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետը, ով, պատմեցին, փողոցային վարքուբարքով, անհարգալից բառապաշարով է շփվել մրցակիցների եւ անգամ Չարենցավան ժամանած անկախ դիտորդների հետ»։

Հայկ Կոնջորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց եղբոր՝ ընտրակեղծիքների մեջ ներգրավված լինելու հանգամանքը եւ առաջարկեց իր եղբոր վերաբերյալ դիմել իրավապահներին: Չմերժելով պատգամավորի առաջարկը՝ այս հրապարակումով ՀՀ Գլխավոր դատախազությանը հորդորում ենք այն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:

Հ. Գ. Վերոհիշյալ նյութը հրապարակվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ո՛չ Հայկ Կոնջորյանը, ո՛չ իր եղբայրը չեն հերքել տեղեկությունը, ինչը նշանակում է, որ տեղի ունեցածն ամբողջությամբ իրականություն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: