Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքի ժամկետները Մեծ Բրիտանիայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցել պատանդների ազատ արձակման շուրջՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող երիտասարդը (տեսանյութ) Արցախի հանձնման պատասխանատուն քայլ առ քայլ վերացնում է Արցախի հարցը Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում Սյունիքի մարզպետը կարևորել է ոստիկանների դերը օրինապահության ամրապնդման գործում Հիշում ենք և շարունակում պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար․ Մուրադ Փափազյան Ինչո՞վ է զբաղված ԱԳՆ-ն՝ բացի Շահրամանյանի «հրամանագիրը» շահարկելուց, ինչու չեն արձագանքում Բաքվին ՔՊ-ն հստակ հասկանում է՝ արցախցիների նկատմամբ ատելությամբ իշխանության հենարան են ապահովում․ Թաթոյան Իրավապահ մարմինների ֆուտզալի առաջնություն են անցկացրել, ոստիկանապետն ու ՆԳ նախարարը հետևել են խաղին Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի․ ՄԻՊ Ֆրանսիան 20 տոննա սերմացու է տրամադրել Խաչիկ գյուղի հարյուր ընտանիքի համար Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Կոտայքի մարզի Կարենիս գյուղում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ Խաչիկ գյուղը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին, Ֆրանսիան աջակցում է տեղի դիսպանսերին․ դեսպան Դուշանբեում ՀՀ-Տաջիկստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի Փաշինյանը Կիրանցում գործարար աշխատաժողով է կազմակերպել, մասնակցել է Խաչատուրյանը Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է Տրանսպորտի թանկացումը կասեցնող նախագիծը դրական եզրակացություն է ստացել Վաշինգտոնն այլևս ռազմական աջակցություն չի ցուցաբերի Կիևին Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ են լսվել Փաշինյանը Տավուշի մարզում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է ներկայացրել ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են առևտրային գործարք կնքել 3-4 շաբաթվա ընթացքում. ԹրամփԴավթյանը և Ավետիսյանը արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի գավաթում Հերոսաբար նահատակված զինվորի հորը շարունակում են ապօրինաբար տնային կալանքի ռեժիմում պահել․ Թաթոյան Էդգար Թորոսյանը հեռացվել է «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից Մեր կյանքը Քրիստոսի գերեզմանից ճառագայթող հավիտենական կյանքով լցնենք․ Արամ Ա Հայրապետ Հայաստանում արձանագրվել է անտառային հրդեհների աճ, անհրաժեշտ են միասնական ջանքեր․ Ցուցուլյան Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է․ հայտարարություն Պաղեստինին աջակցող խորհրդարանների խմբի հանդիպումն, սպասվում է, որ համատեղ հռչակագիր կընդունվի ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է, որ Ուկրաինայի որոշ շրջաններ անցնելու են ՌուսաստանինՏեղի է ունեցել ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը «Պլաշչադկա» են տեղափոխել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաները Քննարկվում են՝ ինչպես կանխարգել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգը Ինչ պատահեց Քրիստոսի հետ, այսօր կատարվում է մեր Հայրենիքի հետ՝ դավաճանված՝ խաղաղության համբույրով Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը 0 ստացավ ԵԱ-ում Ողբերգական դեպք՝ Երևանում. Հայտնաբերվել է մաhացած կին Նիկոլի օրոք՝ 44-օրյա, երկօրյա պատերազմներում, Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ տվել ենք շուրջ 5100 զոհ. Զաքարյան «Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում Դատավոր Նարեկ Գաբրիելյանը նոր պաշտոն ունի Հերի՛ք է. փակեք թեման. այո՛, հայկական տարածքները դուք հանձնել եք Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Քննարկվել են ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» ծրագրին վերաբերող հարցեր Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը. Ալեն Սիմոնյան Ապրիլի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀամաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարԷջմիածնում ձերբակալված 38-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 18 գրամից ավելի մարիխուանա
Հասարակություն

Ադրբեջանում գտնվող պատմական հուշարձանների անմխիթար վիճակը

«Գեղարդ» հիմնադրամ․ Ադրբեջանը, որ երբևէ աչքի չի ընկել իր պատմամշակութային արժեքների պահպանությամբ, շարունակում է հայկական կողմին մեղադրել Արցախի տարածքում գտնվող մուսուլմանական մշակութային հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։ Հարկ է նշել, որ մուսուլմանական մշակույթին պատկանող այդ հուշարձանները բացառապես կապ չունեն «ադրբեջանական մշակույթի» հետ։ 

Ավելին՝ բազմաթիվ պատմական հուշարձաններ և մշակութային կոթողներ, անգամ` մուսուլմանական սրբավայրեր ու մզկիթներ, Ադրբեջանում այսօր վերածվել են աղբանոցների կամ անասնագոմերի։ Մոնղոլական ժամանակաշրջանի, Շիրվանշահերի մշակույթին պատկանող արժեքներն այսօր կանգնած են վերացման վտանգի առջև:

Օրինակ՝ Սեֆյանների ժամանակաշրջանին պատկանող Շահ Սուլթան Հուսեյնի մզկիթը, որը գտնվում է Ադրբեջանի Նովխանի գյուղում, վերածված է աղբավայրի։ Իրանական մշակութային ժառանգություն հանդիսացող շիական մզկիթի նկատմամբ ադրբեջանական նման վերաբերմունքը կոշտ արձագանքի է արժանացել իրանական տեղեկատվական կայքերում։

Մզկիթի անմխիթար վիճակի մասին ահազանգել է նաև ադրբեջանցի պատմաբան Զաուր Ալիևը: Ըստ նրա՝ անգամ ցուցանակ տեղադրված չէ, որը կփաստի հուշարձանի՝ պետության կողմից պահպանված լինելը. միայն տեղացիների պատրաստած «Շահ սուլթան Հուսեյնի մզկիթ» վերտառությամբ գրությունն է։ «Կրոնական հուշարձանի ներսը վերածվել է աղբանոցի, որտեղ նետում են անգամ սատկած կենդանիների լեշեր»,- նշել է Զաուր Ալիևը:

 Բաքվի Սաբունչուի շրջանի Մաշթաղա ավանում է գտնվում 17-18-րդ դարերով թվագրվող արևելյան հայտնի համամը, որն ամբողջությամբ վերածված է աղբանոցի: Մշակութային այս ժառանգությունը հայտնի է նաև «Ավազի համամ» անունով: Ապշերոնի գրեթե բոլոր գյուղերում գոյություն ունեն նմանօրինակ համամներ, որոնց ճնշող մեծամասնությունը գտնվում է կիսաքանդ և ավերված վիճակում։

Նույնպիսի անմխիթար վիճակում է Սումգայիթ քաղաքի Ջորաթ ավանի տարածքում գտնվող պատմական «Հաջը Մաջիդ» համամը, որը բնակչության շրջանում հայտնի է «Հին համամ» անունով։ Այն 15-16-րդ դարերի շինություն է, պատկանում է Շիրվանշահերի դարաշրջանին։ Բնակիչների խոսքերով՝ պատմական հուշարձանի՝ աղբավայրի վերածվելու հիմնական պատճառը պատասխանատու կառույցների անտարբեր վերաբերմունքն է: Պետք է փաստել, որ Հաջը Մաջիդ համամը վերջին անգամ վերանորոգվել է 1985 թվականին և գործել է մինչև 1988 թվականը: Պատմական այս հուշարձանն այժմ կանգնած է վերացման վտանգի առջև:


Ադրբեջանցիների կողմից հնագույն մեկ այլ հուշարձանի տարածք աղբավայրի է վերածվել Աղսու քաղաքում: Տեղում պեղումներ կատարած հնագետ Ֆարիզ Խալիլլին նշել է, որ հնագիտական աշխատանքների ավարտից հետո հուշարձանի մի մասը ոչնչացվել է տարածքում ճանապարհի կառուցապատման աշխատանքների պատճառով: Ադրբեջանցի բնակչությունն էլ, իր հերթին, հուշարձանի տարածքը վերածել է աղբավայրի: Հնագետի խոսքով՝ տարածքում թափված աղբը պատմական հուշարձանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է։


Պատմամշակութային հուշարձանների ոչնչացումից բացի՝ Ադրբեջանում վանդալիզմի են ենթարկվում նաև սրբավայրեր, ուխտատեղիներԱյսպես՝ դեռևս 2016 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Յալամա ավանում անհայտ անձինք երկու ուխտատեղի են այրել: Ադրբեջանցիների կողմից նույն ճակատագրին են արժանացել Խանոբա, այնուհետև՝ Մոլլա Ահմադ սրբավայրերը:


Մշակութային հուշարձանների հանդեպ կատարվող վանդալիզմը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասը: Հարկ է նշել, որ ոչնչացվում են տարբեր ժամանակաշրջաններին պատկանող և ադրբեջանցիների հետ որևէ աղերս չունեցող մշակութային կոթողները։ Բաքուն նպատակաուղղված նույն քաղաքականությունն վարում է ոչ միայն բռնազավթված Արցախում՝ ջնջելով հայկական հետքն ու վերացնելով քրիստոնեական եկեղեցիները, այլև՝ հենց Ադրբեջանի տարածքում։ Ասվածի ապացույցը Զաքաթալայի շրջանի հնագույն կիսավեր եկեղեցին է, որը, թեև գտնվում է պետության պաշտպանության ներքո, սակայն ենթարկված է վանդալիզմի։


Այսպիսով՝ ադրբեջանական կողմն անգամ քաղաքակրթությանն է պատերազմ հայտարարել՝ ոչնչացնելով իր տարածքում գտնվող տարբեր ժամանակաշրջաններին ու ժողովուրդներին պատկանող մշակութային արժեքները։ Այս ամենի մասին փաստում են հենց իրենք՝ ադրբեջանցիները՝ սոցիալական ցանցերի էջերում կատարելով նմանատիպ գրառումներ. «Վանդալիզմ Ադրբեջանում. հայերին մեղադրել պետք չէ, քանի որ ինքներս ենք ոչնչացնում մեր պատմական հուշարձանները»: