Հրդեհ թուրքական հանգստավայրում. կա զոհ

Թուրքիայի Ուլուդաղ լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Հրդեհի հետևանքով մեկ աշխատող է զոհվել:
Հյուրանոցը հյուրեր չի ընդունում, քանի որ իշխանությունները հունվարին խախտումներ են հայտնաբերել և հրաժարվել են երկարաձգել լիցենզիան:
Նշվում է, որ վիրավորների թվի մասին հստակ տեղեկություն կտրվի լրացուցիչ: