Տոկաևը ողջունել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կնպաստի անվտանգության ամրապնդմանը և համագործակցության ակտիվ զարգացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում ինչպես Ղազախստանի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների հետ։
Այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նրա խոսքով` Ղազախստանը ողջունում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։
«Այս նշանակալից իրադարձությունը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման նախանշանը»,- նշել է Ղազախստանի ղեկավարը։