Լիտվայում մահացել են ամերիկացի զինվորներ

Լիտվայում զորավարժությունների ժամանակ անհայտ կորած ամերիկացի չորս զինվորներ մահացել են: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, գրում է The Washington Post-ը։
Սակայն, ինչպես X-ում գրում է Լիտվայի զինված ուժերի մամուլի ծառայությունը, այս պահին զինվորների մահը հաստատող որևէ ապացույց կամ տեղեկություն չկա:
«Մ88 «Հերկուլես» զրահափոխադրիչը, որն օգտագործվում էր չորս անհետ կորած ամերիկացի զինվորների կողմից վարժանքների ժամանակ, հայտնաբերվել է Լիտվայում»,- ասվում է ԱՄՆ բանակի հայտարարության մեջ:
Զրահամեքենան սուզվել է ջրի մեջ: