Ուկրաինայում խաղաղապահները անհրաժեշտության դեպքում ռազմական պատասխան կտան. Մակրոն

Արեւմտյան խաղաղապահները, որոնք նախատեսվում է ուղարկել Ուկրաինա, պատրաստ են հարձակման դեպքում ռազմական պատասխանի։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ խաղաղապահների տեղակայումը չի ենթադրում նրանց մասնակցությունը ռուսական բանակի հետ անմիջական ռազմական բախումներին։ Նրանց խնդիրն է կայունացնել իրավիճակը և պաշտպանել խաղաղ բնակչությանը։
«Բայց եթե նոր ագրեսիա լինի ուկրաինական տարածքի դեմ, այդ բանակները հարձակման կենթարկվեն: Եթե նրանք հայտնվեն հակամարտության վիճակում, նրանք կպատասխանեն դրան»,- հավելել է Մակրոնը։