Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքի ժամկետները Մեծ Բրիտանիայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցել պատանդների ազատ արձակման շուրջՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող երիտասարդը (տեսանյութ) Արցախի հանձնման պատասխանատուն քայլ առ քայլ վերացնում է Արցախի հարցը Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում Սյունիքի մարզպետը կարևորել է ոստիկանների դերը օրինապահության ամրապնդման գործում Հիշում ենք և շարունակում պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար․ Մուրադ Փափազյան Ինչո՞վ է զբաղված ԱԳՆ-ն՝ բացի Շահրամանյանի «հրամանագիրը» շահարկելուց, ինչու չեն արձագանքում Բաքվին ՔՊ-ն հստակ հասկանում է՝ արցախցիների նկատմամբ ատելությամբ իշխանության հենարան են ապահովում․ Թաթոյան Իրավապահ մարմինների ֆուտզալի առաջնություն են անցկացրել, ոստիկանապետն ու ՆԳ նախարարը հետևել են խաղին Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի․ ՄԻՊ Ֆրանսիան 20 տոննա սերմացու է տրամադրել Խաչիկ գյուղի հարյուր ընտանիքի համար Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Կոտայքի մարզի Կարենիս գյուղում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ Խաչիկ գյուղը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին, Ֆրանսիան աջակցում է տեղի դիսպանսերին․ դեսպան Դուշանբեում ՀՀ-Տաջիկստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի Փաշինյանը Կիրանցում գործարար աշխատաժողով է կազմակերպել, մասնակցել է Խաչատուրյանը Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է Տրանսպորտի թանկացումը կասեցնող նախագիծը դրական եզրակացություն է ստացել Վաշինգտոնն այլևս ռազմական աջակցություն չի ցուցաբերի Կիևին Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ են լսվել Փաշինյանը Տավուշի մարզում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է ներկայացրել ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են առևտրային գործարք կնքել 3-4 շաբաթվա ընթացքում. ԹրամփԴավթյանը և Ավետիսյանը արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի գավաթում Հերոսաբար նահատակված զինվորի հորը շարունակում են ապօրինաբար տնային կալանքի ռեժիմում պահել․ Թաթոյան Էդգար Թորոսյանը հեռացվել է «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից Մեր կյանքը Քրիստոսի գերեզմանից ճառագայթող հավիտենական կյանքով լցնենք․ Արամ Ա Հայրապետ Հայաստանում արձանագրվել է անտառային հրդեհների աճ, անհրաժեշտ են միասնական ջանքեր․ Ցուցուլյան Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է․ հայտարարություն Պաղեստինին աջակցող խորհրդարանների խմբի հանդիպումն, սպասվում է, որ համատեղ հռչակագիր կընդունվի ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է, որ Ուկրաինայի որոշ շրջաններ անցնելու են ՌուսաստանինՏեղի է ունեցել ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը «Պլաշչադկա» են տեղափոխել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաները Քննարկվում են՝ ինչպես կանխարգել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգը Ինչ պատահեց Քրիստոսի հետ, այսօր կատարվում է մեր Հայրենիքի հետ՝ դավաճանված՝ խաղաղության համբույրով Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը 0 ստացավ ԵԱ-ում Ողբերգական դեպք՝ Երևանում. Հայտնաբերվել է մաhացած կին Նիկոլի օրոք՝ 44-օրյա, երկօրյա պատերազմներում, Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ տվել ենք շուրջ 5100 զոհ. Զաքարյան «Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում Դատավոր Նարեկ Գաբրիելյանը նոր պաշտոն ունի Հերի՛ք է. փակեք թեման. այո՛, հայկական տարածքները դուք հանձնել եք Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Քննարկվել են ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» ծրագրին վերաբերող հարցեր Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը. Ալեն Սիմոնյան Ապրիլի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀամաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարԷջմիածնում ձերբակալված 38-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 18 գրամից ավելի մարիխուանա

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնականացումը մեծ առաջընթաց է․ ԱԳ փոխնախարար

Մարտի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Վիեննայում ելույթով հանդես է եկել Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին:

Նիստի ընթացքում ելույթ են ունեցել նաև երկու տասնյակի հասնող ԵԱՀԿ մասնակից պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչներ՝ հիմնականում ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և դրա շուրջ բանակցությունների ավարտը և կոչ անելով  շուտափույթ ստորագրել և վավերացնել այն:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է.

«Պարոն նախագահող,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆիննական նախագահությանը մշտական խորհրդի հատուկ նիստ գումարելու համար:

Ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ ԵԱՀԿ, հատկապես այս կարևոր առիթով՝ տեղեկացնելու ԵԱՀԿ մասնակից պետություններին, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» տեքստը համաձայնեցվել է, և Համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտվել են:

Երեք տարվա ինտենսիվ բանակցությունների արդյունքում 2025թ. մարտի 13-ին Հայաստանը համաձայնել է Համաձայնագրի վերջին տարբերակին և այս որոշման մասին տեղեկացրել է ադրբեջանական կողմին:

Փաստաթղթի վերջնականացումը մեծ առաջընթաց է և հանգրվան, որը որոշիչ դեր է խաղում տասնամյակներ շարունակվող հակամարտությունում՝ պատմական հնարավորություն ընձեռելով ճանապարհ հարթելու տարածաշրջանային խաղաղության համար: Ավելորդ է ասել, որ այս գործընթացը պահանջել է խաղաղության օրակարգին անկեղծ հանձնառություն, անխոնջ ջանքեր և ռազմավարական համբերություն՝ գտնելու մի շարք զգայուն խնդիրների լուծումներ և հաղթահարելու սկզբնական տարբերությունները: Այսպիսով, այս բոլոր ջանքերի արդյունքում մենք վերջնականացրել ենք տեքստի նախագիծը և այժմ պատրաստ ենք քննարկումներ սկսել պաշտոնական ստորագրման ժամկետները և վայրը որոշելու համար: 2025թ. մարտի 20-ին Հայաստանի վարչապետն առաջարկել է Ադրբեջանի նախագահին համատեղ քննարկումներ սկսել Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ:

Մեր մի շարք միջազգային գործընկերներ ողջունել են այս դրական զարգացումները և քաջարելել են կողմերին շարունակել կառուցողական ներգրավվածությունը՝ ուղղված Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը և խաղաղության օրակարգի այլ ուղղություններով դրական արդյունքների գրանցմանը: Այս համատեքստում, ցանկանում եմ մեր երախտիքը հայտնել այն բոլոր պետություններին, ներառյալ՝ այս սեղանի շուրջ գտնվող, որոնք անկեղծորեն աջակցել են բանակցություններին, հյուրընակելել են քննարկումները, ողջունել են Համաձայնագրի վերջնականացումը, իրենց ներդրումն են ունեցել այս հաջողության մեջ և շարունակում են հաստատկամորեն սատարել տևական խաղաղությանն ու կայունությանը մեր տարածաշրջանում: 

Ձերդ գերազանցություններ,

Ի զարմանս մեզ, Ադրբեջանի արձագանքը և դրան հաջորդած գործողությունները և՛ հիասթափեցնող են, և՛ տագնապալի: Իր միակողմանի հայտարարությամբ Ադրբեջանը, ընդունելով Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների վերջնականացման փաստը, միաժամանակ առաջ է քաշել արհեստական նախապայմաններ: 

Հայաստանը մշտապես հայտարարել է, որ տասնամյակներ տևած թշնամանքի ընթացքում կուտակված բոլոր խնդիրները մեկ համաձայնագրով լուծելն անհնար է: Դա ակնհայտ է: Այնուամենայնիվ, Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կստեղծի նպաստավոր միջավայր և ճանապարհ կհարթի բոլոր չլուծված հարցերի հասցեագրման և կարգավորման համար: 

Որպես Հայաստանի կառուցողականության միակողմանի ապացույց՝ Ադրբեջանը պահանջում է Մինսկի գործընթացի կառույցների դադարեցում՝ չնայած այն փաստին, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը մի շարք առիթներով ի ցույց է դրել իր կառուցողական մոտեցումը: Նրանք նաև պահանջում են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրականացում՝ պնդելով, որ Հայաստանի անկախության հռչակագիրը, որին հղում է արված մեր Սահամանդրության նախաբանում, Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ է ներառում:

Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ բարձրագույն մակարդակներով արտահայտել է իր դիրքորոշումը. մենք պատրաստ ենք դիտարկել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների դադարեցումը: Սակայն, անհրաժեշտ է երաշխավորել, որ այս քայլը համահունչ է հակամարտության փաստացի և իրավական ավարտին: Մինսկի գործընթացի կառույցների հետագա գործունեության կարիք չի լինի այն պահից, երբ Խաղաղության համաձայնագիրը ստորագրվի՝ պաշտոնական և ինստիտուցիոնալ կերպով արձանագրելով հակամարտության ավարտը: Հակառակ դեպքում, դա կնշանակի սայլը ձիուց առաջ դնել: Եթե Ադրբեջանը ցանկանում է վերջ դնել այս կառույցի գոյությանը, ապա ամենատրամաբանական և լեգիտիմ կարճ ճանապարհը՝ Համաձայնագրի ստորագրումն է: 

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը, ապա ցանկանում եմ տեղեկացնել մասնակից պետություններին, որ 2024թ. սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, սահմանային հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վավերացման շրջանակներում, ընդունել է որոշում՝ հաստատելով, որ Կանոնակարգը, ներառյալ՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը, համահունչ է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ ԽՍՀՄ լուծարման պահին գոյություն ունեցող սահմաններով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, որը նաև արտացոլված է Համաձայնագրում, ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, և Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամաբ: Այլ կերպ ասած, Ադրբեջանի մտահոգությունների փարատման ամենակարճ ուղին նույնպես Համաձայնագրի ստորագրումն է: 

Ավելին, Սահմանադրական դատարանը նշել է, որ Հայաստանի անկախության հռչակագրի այն դրույթներն ունեն սահմանադրական ուժ, որոնք ուղիղ արտացոլված են Հայաստանի Հանրապետության սահմանադրության հոդվածներում, մինչդեռ Հռչակագրի այն դրույթները, որոնք ուղիղ ներառված չեն Սահմանադրության հոդվածներում, չեն կարող որևէ իրավական ուժ ունենալ: 

Այսպիսով, ևս մեկ անգամ ընդգծենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի պարունակում որևէ դրույթ, որը կարող է ենթադրել տարածքային պահանջ որևէ երրորդ երկրի նկատմամբ։

Իրականում, մտահոգություն է առաջացնում հենց Ադրբեջանի սահմանադրությունը, քանի որ այն պարունակում է դրույթներ, որոնք ենթադրում են տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի սահմանադրության նախաբանում հղում է արվում Ադրբեջանի խորհրդարանի կողմից 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված Սահմանադրական ակտին։ Իսկ այդ Սահմանադրական ակտում հղում է արվում 1918թ. ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունն ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը։ 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, որում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի շուրջ 60 տոկոսը ներառված էր Ադրբեջանի կազմում։ Այսպիսով, Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Բայց այդ դեպքում ինչո՞ւ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցը։ Խաղաղության համաձայնագրում ներառված է հոդված, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ Համաձայնագրի չկատարումը արդարացնելու նպատակով։ Մեկ այլ հոդված սահմանում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չներկայացնել։ Ավելին, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների շրջանակներում։

Հետևաբար, Խաղաղության համաձայնագիրը, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելուց, Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Սահմանադրական դատարանների եզրակացությունը ստանալուց և վավերացվելուց հետո, կունենա ցանկացած ներքին օրենքի նկատմամբ գերակա իրավաբանական ուժ։

Այս առումով, ցանկացած այլ հարցի առաջ քաշումը՝ որպես փաստաթղթի ստորագրման նախապայման, նշանակում է նվազագույնը խաղաղության հաստատման ձգձգում։

Գերազանցություններ,

Թույլ տվեք նաև անդրադառնալ Ադրբեջանի ապատեղեկատվական արշավին՝ ուղղված սահմանի երկայնքով հրադադարի ենթադրյալ խախտումներին։ Ինչու՞ պետք է Հայաստանը պատրաստվի ուժ կիրառել։ Ի՞նչ օրակարգային հարց կարող է ենթադրել ուժի կիրառումը Հայաստանի Հանրապետության կողմից։

Ինչպես հավանաբար տեղյակ եք, Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Այնուամենայնիվ, Հայաստանը բարձրագույն մակարդակով աներկբա հայտարարել է, որ չի ձգտում այս հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Սահմանազատման ընթացիկ գործընթացը, ինչպես նաև Խաղաղության համաձայնագրի վերջնականացված տեքստը պարունակում են բոլոր անհրաժեշտ մեխանիզմներն այս հարցի խաղաղ և իրավական ճանապարհով հասցեագրման համար։ Այսպիսով, Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին և շարունակում է գործել այդ սկզբունքների համաձայն։

Այս համատեքստում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հետաքննում է հրադադարի ենթադրյալ խախտումների դեպքերը։ Միևնույն ժամանակ, իրապես հետաքրքրված լինելով տարածաշրջանում վստահության հաստատմամբ՝ մենք առաջարկել ենք ադրբեջանական կողմին ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ, ինչպես նաև կիրառել այլ միջոցներ, այդ թվում՝ սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ։ Ցավոք, նշված առաջարկները չեն արժանացել Ադրբեջանի կառուցողական արձագանքին, ինչը լուրջ հարցեր է բարձրացնում այս պարբերական մեղադրանքների իսկական մտադրությունների վերաբերյալ։

Ադրբեջանի մեղադրանքները եզակի դեպքեր չեն․ դրանք մաս են կազմում հստակ և ձևավորված մի գործելաոճի, ըստ որի Ադրբեջանն ակտիվացնում է զինադադարի ենթադրյալ խախտումների վերաբերյալ ապատեղեկատվության քարոզչությունը՝ օգտագործելով այն որպես արդարացում տարածաշրջանում հետագա լարվածության համար։ 2020 և 2023 թվականներին հայկական կողմը բազմիցս ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությանն է ներկայացրել նմանօրինակ մարտավարության դեպքեր։ Իմ կոչն է՝ առավել ուշադիր լինել այս գործողությունների օրինաչափության նկատմամբ։ Կեղծ տեղեկությունների միտումնավոր տարածումը և հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները պարզապես ճշմարտությունը խեղաթյուրելու փորձեր չեն. դրանք հնարավոր ռազմական էսկալացիայի մտահոգիչ նախանշաններ են։ Մենք պետք է զգոն լինենք այս մարտավարության նկատմամբ՝ կրկնապատկելով մեր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Հայաստանի նկատմամբ վերջերս ահագնացող հռետորաբանությունն ու աճող սպառնալիքները ևս այդ նույն մտահոգիչ օրինաչափության շարունակությունն են, որոնք հիշեցնում են նախկին ռազմական էսկալացիաները։ Մենք հաստատապես համոզված ենք, որ խաղաղությունը պահանջում է զսպվածության և կառուցողական երկխոսության հանձնառություն։ Տևական խաղաղության հաստատման համար նպաստավոր պայմանների ստեղծումը պետք է լինի այս գործընթացի անբաժանելի մասը՝ հիմնված բարեխիղճ ներգրավվածության և անկեղծ համագործակցության, այլ ոչ թե սպառնալիքների կամ փոխադարձ մեղադրանքների վրա։

Պարոն նախագահող,

Հարգելի գործընկերներ,

Չնայած հիշատակված մարտահրավերներին՝ թույլ տվեք վերահաստատել Հայաստանի անվերապահ նվիրվածությունը խաղաղության օրակարգին։ Մենք հաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ հաստատելու տևական խաղաղություն Հարավային Կովկասում։ Մեր հանձնառությունը խաղաղ և կայուն տարածաշրջանի նկատմամբ պարզապես քաղաքական դիրքորոշում չէ, այն ռազմավարական ընտրություն է մեր տարածաշրջանի և մեր ժողովրդի ապագայի համար։ Այնուամենայնիվ, այս տեսլականի իրագործումը պահանջում է բոլոր կողմերի անկեղծ ներգրավվածությունը։

Ճիշտ ժամանակն է վերջ դնել արհեստական ձգձգումների և հապաղման քաղաքականությանը, զերծ մնալ անհիմն պատրվակներ ներկայացնելուց, որոնք միայն խոչընդոտում են Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Փոխադարձ մեղադրանքները և նորանոր նախապայմանների առաջադրման անվերջ մոլուցքը մեզ կարող են հասցնել բոլորին հայտնի «ոչ մի տեղ», որը կարող է ապագա էսկալացիաների իրական վտանգ ներկայացնել։ Փոխարենը՝ այն ուղին, որն առաջարկում ենք մենք, անկեղծ հանձնառությունն է խաղաղությանը և բարեխիղճ ներգրավվածությունը՝ ուղղված այս գործընթացն ավարտին հասցնելուն:

Այս հակամարտության կարգավորումը շարունակում է էական նշանակություն ունենալ ԵԱՀԿ պատասխանատվության գոտու ամենազգայուն և անկայուն տարածաշրջաններից մեկում երկարաժամկետ անվտանգության և կայունության ապահովման համար։ Բոլոր կողմերի շահերից պետք է բխի, որ խաղաղությունը գերակայի պատերազմին, դիվանագիտությունը՝ առճակատմանը և կայունությունը՝ անորոշությանը։

Եզրափակելով՝ թույլ տվեք կրկին ընդգծել, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել Խաղաղության համաձայնագիրը և առաջարկում է ադրբեջանական կողմին սկսել խորհրդակցություններ փաստաթղթի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։ Մենք գնում ենք խաղաղության, ոչ թե պատերազմի։

Շնորհակալություն»։