Հարավային Կորեայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն աճում է

Հարավային Կորեայի հարավ-արևելքում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել:
Այս մասին հայտնում է Yonhap-ը։
Զոհվածների թվում է հրշեջ ուղղաթիռի 73-ամյա օդաչուն, որը կործանվել է արևելյան Գյոնսանբուկ-դո նահանգում բռնկված հրդեհի դեմ պայքարում:
Ավելի վաղ հաղորդվել էր 18 զոհի, տասը վիրավորի և մեկը անհետ կորածի մասին։