Խոշոր հրդեհ Մոսկվայի կենտրոնում (տեսանյութ)

Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել Ֆրունզենսկայա մետրոյի մերձակայքում գտնվող «Ռոզա Ռոսսա» բնակելի համալիրի տարածքում:
Մոսկվայի կենտրոնում՝ 100 քմ մակերեսով կառուցվող շենքում, հրդեհ է բռնկվել, իր հերթին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրին:
Հրդեհի ծուխը տեսանելի է ամբողջ քաղաքի կենտրոնում՝ Բուլվարի օղակում, ՌԴ ԱԳՆ տարածքում, Արբատ և Ֆրունզենսկայա տարածքներում, նշում է գործակալությունը։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է, որ Տիմուր Ֆրունզեի փողոցում կառուցվող վեցհարկանի շենքի տանիքն այրվում է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։