Երևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կիևը համաձայն է տարածքային զիջումների գնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար «Փաշինյանի պաշտոնազրկման հարցը միշտ եղել է մեր օրակարգում». Արթուր Խաչատրյան ՔՊ-ն Չախոյանի թեման շեղելու համար Ալեքսանյանի մորն են ուղարկել սադրելու․ Վրթանեսյան Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցն է քննարկվել ՄԱԿ ՄԻ հանձնակատարի հետ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի, բայց ես չեմ կարող երաշխավորել․ Թրամփ Որպես անհետ կորած որոնվող պատանին հայտնաբերվել է Երևան-Մեղրի ճանապարհին Ծածկադմփոց անել չի հաջողվի, Նորքի թաղապետն ու իր հրոսակախումբը պետք է ենթարկվեն պատասխանատվության Վարորդը ինֆարկտ է ստացել, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի․ վիրավոր կա 43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերել են Ստեփանավանի կամրջի տակ Տեղի է ունեցել Մարկ Գրիգորյանի ծննդյան 125-ամյակի նամականիշի մարման արարողությունը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Արամ Զավենիչի եվրո-կուսակցությունը ինքնահռչակվեց որպես լիբերալ-ֆաշիստական հոսանք․ իրավապաշտպան «Ժամանակն է բացահայտել պատերի տակ վնգստացող դատավորներին, որոնք շատ-շատ են»․ Սուրեն Մանուկյան Նոր Նորքի թաղապետն իրեն պահել է սովորական խուժանի պես, պետք է պաշտոնազրկվի․ Սուրենյանց Բեգլարյանը Կոնգրեսում կոչ է արել ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, պատժամիջոցներ կիրառել ԵԺԿ համագումարում ընդունված բանաձևով վերահաստատվել է՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է ԱՄՆ-ն դուրս կգա Ուկրաինայի հետ բանակցություններից, եթե առաջընթաց չլինի. ՌուբիոՓարպի գյուղում բեռնատարը տապալել էր գազախողովակը, վարորդը դիմել էր փախուստի ԵԺԿ բանաձևը ընդունվել է հակազգային իշխանության գրասենյակում, կապ չունի հայի իրական շահի հետ Արցախցիների իրավունքների խորհուրդը լուծումներ կառաջարկի իրավունքների պաշտպանության համար Հաղթանակը մերն է լինելու․ Էդուարդ Շարմազանովը ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահին գիրք է նվիրել Վալենսիայում ընթացող ԵԺԿ կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել Մի օր Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության»` մարդ կսպանի․ Աբրահամյան Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից. Գալստյան Ինչու Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը. Վարդան Օսկանյան Ժողովրդավարության մասին Նիկոլ Փաշինյանի պատկերացումները. Թովմասյան Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ը հատուկ օր է անվանել ողջ Ռուսաստանի համար Հնդկաստանի կործանիչներ են նկատվել Քաշմիրի երկնքում. Պակիստանը արձագանքել է դրանԼեհաստանում ՀՀ դեսպանը առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար համատեղ նախագծերի հարցեր է քննարկել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի բոլոր աշխատանքները միասին կազմել են 452 մլրդ դրամ Չախոյանը հրաժարվել է դեղորայքից, հիվանդանոցում է, իրեն վերջին խուժանի պես պահած թաղապետը` պաշտոնին Հյուսիսային Արցախի հայաթափումը․ «Օղակ» ռազմագործողությունը ՔՊ-ն մեղադրում է ակտիվիստին՝ իր նկատմամբ կիրառված բռնության համար Արցախի հարցը մնում է չլուծված, գոյաբանական նշանակության հայ ժողովրդի համար․ Հակոբյան Մեր հերոս նահատակները երկիր են ազատագրել, փա´ռք նրանց․ Տիգրան Աբրահամյան Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են Վերջին 5 տարում Հայաստանում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 61 դեպք Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից․ փաստաբան Աբովյան քաղաքում այրվել է ավտոմեքենա Այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պիտի լինի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից Առաջարկվում է արգելք սահմանել սահմանային անցակետերում, հյուրանոցներում խաղային գովազդների համար Մխիթարյանը գնահատել է ընթացիկ մրցաշրջանն Ինտերի համար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Արմեն Դանիելյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից․ պաշտոնական Երկար ժամանակով լույս չի լինիԱռաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-իցՆոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է. ԹանդիլյանԻշխանականները ասում են՝ եթե կպաշտպանեք հանրային շահը, կխոսեք կոռուպցիայից, պետական միջոցների վատնումից՝ կձերբակալվեք, կծեծվեք, կսպանվեք և այլն.... Անուշ Պողոսյան

Արայիկը, «աբիժնիկն» ու աստվածաբանը. Հայկ Դեմոյան

Իրական պատմություն՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության համար: Այս մասին իր էջում գրել է Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Կյանքը, ինչպես գիտենք, լի է անակնկալներով ու փորձություններով, երբեմն հետաքրքիր ու հաճելի, երբեմն էլ ծանր ու ողբերգական հետևանքներով: Այս պատմությունը մի բարդութավորված ստահակի մասին է, ստահակ, ով իր կյանքում որևէ արդյունքի չհասնելով, մեղավորներ է փնտրում` բնավ չխորշելով տարատեսակ ստահակությունների դիմելու գործելաոճից:

 

Ավելի քան վեց տարի խոսում ու հանրայնացնում եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ բազմաթիվ քրեորեն պատժելի հանցագործությունների, հարուցված քրեական գործերի, փողերի լվացման, ընտրովի արդարադատության, ցեղասպանության պատմական փաստի ժխտման մասին, մեղադրանքներ հնչեցնելով նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյանների հասցեին: Դա անում եմ շատ պարզ պատճառով. Ծիծեռնակաբերդում և թանգարանի անվան տակ հանցագործություններ կատարած անձինք պետք է ստանան իրենց արժանի պատիժը և պարտադիր կերպով նրանց անուններն ու ստորությունները հանրային պարսավանքի արժանացնելով հանձնվեն պատմությանն ու ապագա սերունդների դատին:

Կա ևս մեկ անձ, ով քաջատեղյակ լինելով այդ հանցագործությունների մանրամասնություններին, համառորեն լռում է` շարունակելով աշխատել ՀՑԹԻ-ում… Դա ՀՑԹԻ նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն է, ով ժամանակին թունդ հայհոյանքներ էր հնչեցնում թանգարանի անվան տակ իրականացրած հանցագործությունների մասին տեղեկանալիս, սակայն հիմա նախընտրում է ՀՑԹԻ-ում աշխատել քպ-ական թեկնածու տնօրենների օրոք` լաբորանտի կարգավիճակով: Բոլորովին վերջերս էլ, հաշվարկելով, որ իշխանությունների հասցեին ուղղված իմ քննադատություններն ու մեղադրանքները լավ առիթ են դատական հայց ներկայացնելու ու 6 մլն դրամ շահելու համար, դիմեց դատարան ու 2 օր առաջ գրառում կատարեց, թե ոնց է դատարանն իր օգտին վճիռ կայացրել: Հիշեցնեմ ուղղակի, որ 3 ամսում սա երրորդ դատավճիռն էր իմ դեմ ու սա արդեն օրինաչափություն է: Ես շատ լավ գիտակցում եմ, որ անհերքելի փաստերի ու ապացույցների վրա հիմնված իմ քննադատությունները երկրում տիրող իրավիճակի շուրջ անհետևանք չէին կարող մնալ, ուստի շատ հանգիստ, ես կասեի նաև հումորով եմ վերաբերվում համակարգային կոռուպցիայի նման ռեպրեսիվ ու ողորմելի քայլերին, նամանավանդ, որ հենց այդ համակարգը գտնում է «ճիշտ ու ցանկալի» մարդկանց իր հակագործողություններն իրականացնելիս:

Ո՞վ է Սուրեն Մանուկյանն իրականում:

Սուրեն Մանուկյանին ճանաչում եմ դեռ Գյումրիից: Նա եղել է իմ համակուրսեցին ու ՀՑԹԻ տնօրեն նշանակվելուց մեկ տարի անց, 2007 թ. նրան նշանակեցի գիտական գծով փոխտնօրեն: Հասկանում էինք, որ այնտեղ ամեն ինչ պետք էր սկսել զրոյից, բացահայտել թանգարանում կատարված գողությունները, մարել կուտակված պարտքերը, համալրել ֆոնդերը, նոր ցուցադրություններ կազմակերպել ու վերացնել միջանձնային հարաբերությունների անառողջ մթնոլորտը: Անելիքներ շատ կային: Եվ ահա երկու տարի անց, 2010 թ. ամռանը Սիրիայի պատմության գծով մասնագիտացած, սակայն իմ շնորհիվ ցեղասպանագետ դառնալու ճամփան բռնած Սուրենը, մտնելով իմ առանձնասենյակ, հայտարարում է. «Հայկ, ես որոշել եմ այլ աշխատանքի անցնել, քանի որ դու շատ ազդեցիկ ու ուժեղ ես ու քո ստվերի տակ չեմ ցանկանում մնալ: Ուզում եմ համոզվել, որ ունակ եմ ինքնուրույն որևէ արդյունքի հասնել»:

Չառարկեցի, միայն ասեցի, որ դա իր որոշելիքն է և եթե իր մոտ դա չստացվի, ապա թանգարանի դուռը բաց է հետ գալու ու կրկին վերականգնվելու համար: Այդպես էլ եղավ: Երկու ամիս անց, սուսուփուս եկավ ու երկրորդ անգամ ընդունվեց աշխատանքի:

Այդ նույն ընթացքում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Սուրենի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ երկու շատ բարձրակարգ հեռախոսազանգ եղավ Բաղրամյան 26-ից` տեղակալիս «տեռորիստական» գրառման փաստով բացատրություններ տալու պահանջով: Այդ ժամանակ ես կարող էի իմ ու թանգարանի անվտանգության շահերից ելնելով՝ ազատել Սուրենին աշխատանքից, սակայն դա չարեցի ու նույնիսկ հայտարարեցի, որ որպես ընկեր, պատրաստ եմ պաշտպանել ազատ արտահայտվելու իր իրավունքը: Կարծում եք՝ մարդկային այս տեսակը կներե՞ր իմ այս սկզբունքային որոշումը: Իսկ այդ որոշումը շատ ծանր հետևանքներ ունեցավ, այդ թվում` դոկտորական ատենախոսությունս տապալելու բացահայտ փորձի տեսքով:

Եվ ահա մոտենում է 2017 թվականը, հունվարին լրանում է իմ պաշտոնավարման ժամկետը և Սուրեն Մանուկյանը սկսում է տարօրինակ վարք ցուցաբերել, շաբաթներով չի մտնում իմ առանձնասենյակ, հայտարարում է, որ նախընտրում է ոտքով գալ աշխատանքի, որպեսզի իմ ծառայողական մեքենայով չբարձրանանք Ծիծեռնակաբերդ:

Ի՞նչ էր տեղի ունեցել:

Սուրեն Մանուկյանը սկսել էր ինձանից թաքուն աշխատանքներ տանել ՀՑԹԻ-ի տնօրեն դառնալու համար, ինչին ես, ի դեպ, դեմ չէի ու նույնիսկ նրա անունը հնչեցրեցի իմ հեռանալուց, հետո որպես տնօրեն աշխատելու ունակ անձանց թվում՝ հենց Բաղրամյան 26-ում: Սակայն, Սուրենը, ինչ-ինչ շրջանակներից ոգևորվելով, թանգարանի ներսում սկսել էր քայքայիչ աշխատանք տանել՝ յուրային աշխատողներ հավաքագրելով ու թիրախավորելով նրանց, ովքեր երկար տարիներ աշխատում էին ու ապահովում թանգարանի բնականոն աշխատանքը:

Եվ ահա 2017 թ. գարնանային մի գեղեցիկ օր Սուրենը ֆեյսբուքյան messenger-ով տղամարդուն ոչ վայել քստմնելի բամբասանք է տանում թանգարանի աշխատակցուհիներից մեկի հետ, իսկ վերջինս էլ այդ օրը մոռանում է փակել իր գրագրությունն ու անջատել համակարգիչը: Հաջորդ օրը նույն համակարգիչից օգտվող աշխատակցուհին աշխատանքի գալով, տեսնում է բաց նամակագրությունն ու իր հասցեին Սուրենի արված զազրելի արտահայտությունները: Այս միջադեպի մասին ես տեղեկանում եմ բավական ուշ, սակայն ինձ համար անակնկալ էր, որ Միացյալ Նահանգներ երկարաժամկետ գործուղման մեկնելուց առաջ Սուրեն Մանուկյանը, հղում տալով մեր ընկերությանը, պահանջ էր դնում աշխատանքից Ա. Ա.-ին հեռացնելու համար, սպառնալով, որ գործուղման ժամանակ ինձ չի փոխարինի որպես ՀՑԹԻ տնօրենի ԺՊ: Օրերի ընթացքում այս պահանջն արդեն հնչում էր վերջնագրի տեսքով: Իմ դիրքորոշումը շատ պարզ էր. առանց որևէ հիմքի ու պատճառի որևէ մեկի քմահաճույքով ու ցանկությամբ ես աշխատանքից չեմ հեռացնի աշխատակցի, այն էլ առանցքային աշխատակցի: Երբ Ա. Ա.-ից տեղեկացա այդ միջադեպի մանրամասնությունների մասին, Սուրենին հրավիրեցի իմ առանձնասենյակ ու ասեցի, թե ինչ եմ մտածում իր մարդկային ու տղամարդկային որակների մասին:

Մի քանի օր անց, երբ արդեն ԱՄՆ-ում էի, Սուրեն Մանուկյանը, Գիտությունների ակադեմիայից ստանալով գործուղման ընթացքում ինձ փոխարինելու հրամանը, ստահակին վայել եղանակով, խաբեությամբ քարտուղարուհուց վերցնում է իմ առանձնասենյակի բանալին, մուտք է գործում այնտեղ ու փոխում է դռան փականը: Սա հարուցված քրեական գործով ներկայացրել եմ որպես քրեորեն պատժելի արարք, քանի որ այդ ստոր քայլին նա դիմել էր իմ կամքին հակառակվելով, իսկ սենյակում իմ անձնական գույքն ու համակարգիչ էր:

Առաջին իսկ օրը, իմ առանձնասենյակ է կանչում այն աշխատակցուհուն, ով բռնել էր նրա ստոր գրագրությունը և պահանջում է ազատման դիմում գրել: Դա ևս հանցավոր գործողություն էր, քան որ այդպիսի որոշում ընդունելու իրավունք նա չուներ: Այնուհետև առանց ինձ տեղյակ պահելու, ծնողիցս վերցրել էր ծառայողական մեքենայի բանալիները, իսկ երբ քոթակ ուտելու պահը եկել էր, խոստացել էր գալ ու ներողություն խնդրել մորիցս` ստոր պահվածքի ու խաբեության համար, սակայն շատ շուտ մոռանում է խոստումը, բայց նաև հոխորտում է, որ այս հարցը «ճշտով» պիտի լուծի…

Մինչ կանդրադառնամ թավշյա հեղափոխությունից հետո Սուրեն Մանուկյանի ակնկալիքներին, հրապարակում եմ երկու տեսանյութ, որոնք ինձ տրամադրել են թանգարանի անվտանգության աշխատակիցները դեռևս 2017 թ. սեպտեմբերին: Այս տեսանյութը տրամադրվել է նաև իրավապահ մարմիններին ու հանդիսանում է հարուցված քրեական գործի շրջանակում տրված իմ ցուցմունքների մասը: Հրապարակվում են առաջին անգամ:

Առաջին տեսանյութում նկատելի է, թե ինչպես Սուրեն Մանուկյանը թանգարանի վարչական մասի պատին փակցված հայտարարությունների տախտակից պոկում է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հրամանը` իմ և Սուրեն Մանուկյանի կարգավիճակների մասին, որտեղ պաշտոնապես արձանագրված է, որ իմ բացակայության ընթացքում Ս. Մանուկյանի վրա են դրվում ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: Անօրինական ներխուժումը ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ և սենյակի դռան փականը ինքնակամ փոխելու որոշումը Ս. Մանուկյանը հիմնավորել էր նրանով, թե իբր ինքը ԳԱԱ նախագահի հրամանով նշանակվել է տնօրեն: Ես կարգադրեցի, որ ՀՑԹԻ աշխատակիցները ԳԱԱ նախագահի հրամանի պատճենը փակցնեն հայտարարությունների տախտակին, որպեսզի բացահայտվի Սուրենի ստախոսությունն ու ստոր քայլը: Սուրեն Մանուկյանը երեք անգամ պոկում ու հեռացնում է հրամանի տեքստը` հիմնավորելով, թե դա իր համաձայնությամբ չի փակցվել այնտեղ: Տեսագրության մեջ պարզորոշ երևում է հրամանը հայտարարությունների տախտակից պոկելու դրվագներից մեկը:

Երկրորդ տեսագրության մեջ տեսնում ենք ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ անօրինական կերպով ներխուժած Սուրեն Մանուկյանին, ով ՀՑԹԻ աշխատակիցների ներկայությամբ հրաժարվում է կատարել ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Սուվարյանի կարգադրությունը: Վերջինս պահանջում է, որ Սուրեն Մանուկյանը լքի ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակը և այնտեղ մտնի միմիայն իմ թույլատրությունից հետո: Ս. Մանուկյանը հրաժարվում է դա անել և 2018 թ. հոկտեմբերի սկզբներին ազատվում է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից: Դրանից մի քանի օր առաջ թանգարանում անվտանգության աշխատակիցները մեկուսացրել էին իմ աշխատասենյակ մտած անձի, ով մուտք էր գործել այնտեղ` Սուրենից ստանալով տնօրենի առանձնասենյակի բանալիները` բաց թողնված պատուհանը փակելու համար: Հրաժարումից օրեր անց Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է կատարում, որտեղ առկա էին իմ անձի արժանապատվությունը նսեմացնող ձևակերպումներ ու գրելաոճ: Այդ օրերին շատերը չհասկացան, թե ինչ է կատարվում և մնացել էին տարակուսած Սուրենի պահվածքից: Հիմա կարծում եմ, որ շատերի համար շատ բան պարզ է դառնում:

2018 թ. ապրիլ-մայիսյան թավշյա իշխանազավթումից հետո Սուրենը ՀՑԹԻ տնօրեն դառնալու նոր հնարավորություններ է տեսնում և վերհիշելով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի հետ իր ընկերային հարաբերությունները շտապում է շնորհավորել վերջիններիս` պաշտոնների նշանակվելու կապակցությամբ: Ականատեսները վկայում են, թե ինչպես Արայիկ Հարությունյանն ու Սուրեն Մանուկյանը միասին չափչփում էին Երևանի փողոցները, իսկ Սուրենը համառորեն չէր բարևում արդեն «նախկինի» համբավ ունեցող իր ծանոթներին: Սուրենը սկսեց հոդվածներ տպագրել թավշա հեղափոխության թեմայով, սակայն թավշյա ալիքի վրա ՀՑԹԻ տնօրեն դառնալու նրա ծրագիրը նույնպես տապալվեց:

Սուրեն Մանուկյանն այն հովանավորյալն էր, որի մասին ակնարկում էի իմ կոշտ գրառման մեջ` Արայիկ Հարությունյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի 2018 թ. հունիսի 2-ին իմ առանձնասենյակ կատարած փողոցային ներխուժումից հետո: Այդ կոշտ պատասխանը, թերևս պատճառ հանդիսացավ, որ Սուրեն Մանուկյանը չդիտարկվի որպես տնօրենի թեկնածու: Այսպիսով ունենք երկու ներխուժում ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ` իմ բացակայության ժամանակ, որոնք քրեորեն պատժելի արարք են, քանի որ դրանց արդյունքում պատճառվել է նյութական վնաս: 2021 թ. Հարություն Մարությանի նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հրավիրվել եմ հարցաքննության, նախաքննությանը տվել եմ բոլոր այս փաստերը: Այս քրեական գործը հինգ տարի է՝ չի մտնում դատաքննության փուլ` շատ հասկանալի պատճառներով: Առանձին նյութ է հանրությանը ամենազազրելի եղանակներով ու պարզունակ ստախոսությամբ ապակողմնորոշելը, որը դարձավ Արայիկի ու Սուրենի հիմնական այցեքարտերը: Ի դեպ, չեմ բացառում, որ հենց Սուրեն Մանուկյանը հոգեկան ընկճվածության մեջ գտնվելով, խաբեությամբ Արայիկ Հարությունյանին տրամադրել էր իմ դեմ` իրեն հատուկ ոճով ուրիշների ձեռքով իր հարցերը լուծելու համար: Սա իմիջիայլոց:

Արայիկ Հարությունյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի կատարմամբ իրականացված ներխուժման նախապատրաստումը տեղի էր ունեցել Ս. Մանուկյանի անուղղակի մասնակցությամբ: Վերջինս իմ մեկնման օրը հայտնվել էր թանգարանում և սկսել էր հապճեպորեն թանգարանի դահլիճը նախապատրաստել նորաթուխ պաշտոնյաների ժամանմանը:

Այս պատմության հետ Արմեն Աշոտյանը ոչ մի առնչություն չունի: Ընդհանրապես չունի: Սակայն հաշվի առնելով, որ քավորի ինստիտուտը հայոց մեջ միշտ ունեցել է իր կարևոր դերակատարումը, խիստ ցանկալի, բայց ոչ պարտադիր եմ դիտում, որ Արմեն Աշոտյանն իր սանիկի` Սուրեն Մանուկյանի այս ստորությունների կապակցությամբ տա իր գնահատականը, քանի որ այս հարցն արդեն հանրայնացված է ու չի կարող դիտարկվել լոկ որպես միջանձնային հարաբերությունների մի դրվագ: Սուրեն Մանուկյանը, քստմնելի վարք դրսևորելով, ապակողմնորոշել ու բացահայտ սուտ է տարածել հանրային դաշտում ու նա պետք է ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտողների հետ համագործակցելու, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նյութական վնաս պատճառելու և հաստատության հեղինակությունը վարկաբեկելու համար:

Այս պատմության մեջ Սուրեն Մանուկյանի համար միակ լավ լուրը այն է, որ իր տեսակն ու տիպարը մեր օրերում համատարած է ու բոլոր ոլորտներում կարելի է հանդիպել ճկուն ու առաձգական բարոյականությամբ հար ու նման կերպարների: Դե իսկ դատական հայցադիմումին ու դրա արդյունքներին ես վերաբերում եմ որպես պատմության տրամաբանությունը շատ լավ հասկացող մարդ. հեռու չէ այն օրը, երբ դերերն ու դեպքերը կտրուկ կփոխվեն ու երկու ԿԳ նախարարների խոնավ միջավայրերը չորս անգամ փոփոխող Սուրեն Մանուկյանի համար այլևս խուսանավելու ու հարմարվելու հնարավորություն չի լինելու: Ս. Մանուկյանն այդպես էլ չհասկացավ, որ իմ դեմ դատական հայց ներկայացնելով, նա ընդամենը թավշուկների պատվեր կատարող գործիքը դարձավ` նոր ակնկալիքներ ունենալու հույսով: Մյուս կողմից, տեղյակ չլինելով այս տեսագրությունների առկայության մասին, նա լավագույն արջի ծառայությունը մատուցեց նրանց: Իսկ մենք դատապարտված ենք դեռ երկար ժամանակ ապրել սուրեն մանուկյանների, հարություն մարությանների ու խառատյանների ստեղծած միջավայրում:

Դատարանի ու դատավոր Դավիթ Մխեյանի պահվածքին կանդրադառնամ առանձին գրառումով: Միայն կասեմ, որ մեր դատական համակարգում կատարյալ աղետ է, համազգային աղետ: Դուք կարո՞ղ էիք մի պահ երևակայել, որ իշխանությունների հասցեին հնչեցված քննադատությունների ու նրանց կողմից կատարված բազմաթիվ քրեորեն պատժելի արարքների մասին բարձրաձայնելուց հետո, դատավոր Մխեյանն արդար ու անաչառ վճիռ կարձակեր ու կմնար իր տեղում: Բոլոր վերոնշյալ փաստերը ներկայացվել էին դատարանին, բայց դա արդեն էական չէ դատարանի համար, որտեղ կողմնորոշիչ ու ուղղորդիչ եղանակները բոլորիս հայտնի են: Դատավորների վարք ու բարքին կանդրադառնամ առանձին գրառման տեսքով:

Ու վերջում կարևոր մի հորդոր արու զավակ ունեցող երիտասարդ մայրերին:

Երբե´ք, կրկնում եմ, երբե´ք, ձեր ամուսնու և նրա ընկերոջ ներկայությամ մի´ ասեք, որ ձեր տղան տանը հայտարարել է, որ մեծանա կուզենա նմանվել ձեր ամուսնու ընկերոջը: Այդպիսի սայթաքում արեց Սուրեն Մանուկյանի կինը` ամուսնու ու իմ ներկայությամբ` Սուրենին վերածելով աբիժնիկի համազգեստ հագած ընտանի կենդանու»: