Անթիլիասի Մայրավանքում Ճրագալույցի Սուրբ պատարագ է մատուցվել և Տնօրհնեքի արարողություն կատարվել Կխոսենք՝ ինչպես էր Արսենը փորձում խոչընդոտել Արցախի քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծրագրերի ընդունումը․ Մեսրոպ Առաքելյանը՝ Արսեն Թորոսյանին Քրիստոսի հարության լույսը առաջնորդում է մեր կռիվը չարիքի ու խավարի դեմ․ Մալյան Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ինչպես է Գագիկ Ծառուկյանը նշում Սուրբ Զատիկը թոռնիկների հետ (տեսանյութ)ՉԼ-ի կիսաեզրափակչում ենք և ցանկանում ենք ավելի հեռուն գնալ․ Հենրիխ Մխիթարյան Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում Մեքենան բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 3 վիրավոր կա Զելենսկին մերժել է Զատիկի զինադադարի մասին ՌԴ նախագահի առաջարկը․ Bloomberg Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը Հայտնի են Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր մանրամասներըՀայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվովԱլիևը դեսպանին տանում է Արցախ՝ «նվաճումները» ցուցադրելու, Փաշինյանը՝ Կիրանց՝ մատնանշելու նվաստացումըԱրամ Ա Հայրապետը կարևորել է հոգևոր ու ազգային երգերով փոքրիկների դաստիարակությունըՎերարժևորենք մեր ներքին հավատքը, լինենք համերաշխ․ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՂազախստանի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հին ձեռագրերի վերականգնմանըԲախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն. վիրավոր կա Էմմա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է, Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդըՌուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց բանաձևովՎանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվելԱյս անգամ Իրանն ու ԱՄՆ-ն կարողացան ավելի մեծ փոխըմբռնման հասնել բանակցություններում․ ԱրաղչիՎաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Ադրբեջանում երկրաշարժ է եղել Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Toyota»-ն կողաշրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած ՄԻՊ-ն այցելել է հոսպիտալ և տեսակցել ականի պայթյունից վիրավորված զինծառայողինՎերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել. Բագրատյանը` ՓաշինյանինՆիկոլ Փաշինյանը գնացել է Կիրանց ու չի տեսել , չի ներկայացրել Կիրանցի հիմնախնդիրները. Ոսկան ՍարգսյանՀայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու մասին. ամեն ինչն կախված է դրանից. ԲայրամովՄիխայիլ Բոյարսկին ընկնել է բեմից և հոսպիտալացվել. արտիստը ողնաշարի վնասվածք է ստացել. նա կվիրահատվիԱյսօր բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, դե յուրե և դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին. Բայրամով2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. ԱռաքելյանԿաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի զավակներին. Արամ ԱՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՕտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքըՎալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքարի ղեկավարի պաշտոնըԱվինյանը ծառ է տնկումՇատ կարևոր հարցերում պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները դնել կողքի և մտածել պետության առավելագույն շահի մասին. Ռուբեն ՄխիթարյանԲանակցությունները փակուղի են մտել, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է փոխզիջման գնալ. The Washington PostՄիայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն թուրքերի համար«Եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, եթե շարունակում ենք ապրել քրիստոնեական սիրո մեջ՝ իբրև ազգ, ապա համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու»․ Թեմակալ առաջնորդի ուղերձը
Գռզոն, որ կյանքում կես քայլ անգամ չի արել առանց իշխանության դաբրոների ու ախռանիկների՝ էս մարդկանց քաջության ու զոհաբերության դասեր է տալիս. Միքայել Նահապետյան
Ամագս է՝ այ էս քարերից բռնած. սրանց վրա գիտե՞ք ինչքան ենք չարչարվել. Վարդան Ղուկասյանը՝ քաղաքապետարանի շենքի մասինՎարդան Ղուկասյանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը և երդվեց. նրան հանձնեցին Գյումրու լանջաշղթան և բանալինԾանրամարտի ԵԱ այսօրվա մասնակիցները երեքն ենԼավ-լավ բաներ ասա. Վարդան Ղուկասյանը՝ ԱջապահյանինՍերժ Սարգսյանի գործով նոր քննությունը նրան առանձնապես չի անհանգստացնում․ սա զսպելու ազդակ է նրանց համար, ովքեր դաշտում ակտիվանալու հայտ են ներկայացնում․ ԱբրահամյանԳազայում մեկ օրում 64 մարդ է մահացել

«Նիկոլը հասկանում է, որ «Գյումրու ճակատամարտը» կարող է նրա համար նոր «Վաթեռլո» դառնալ, ուստի փորձում է ամեն կերպ ապահովել իր համար ցանկալի արդյունք». Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կիրակի օրը սպասվող Գյումրու ՏԻՄ ընտրությունները ներքաղաքական օրակարգի առանցքային իրադարձություններից են, և այս հարցում երկրորդ կարծիք դժվար թե լինի։

Հենց այդ պատճառով Նիկոլն ու իր վարչախումբը ջանք չեն խնայում ոչ միայն թեման իրենց ուշադրության կենտրոնում պահելու, այլև ամբողջովին վերահսկելու համար։ Նիկոլը հասկանում է, որ «Գյումրու ճակատամարտը» կարող է նրա համար նոր «Վաթեռլո» դառնալ, ուստի փորձում է ամեն կերպ ապահովել իր համար ցանկալի արդյունք։

Ըստ էության՝ սրանով է պայմանավորված ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների ակտիվացումը, արհեստական՝ նույնիսկ ծիծաղելի քրեական գործերի ի հայտ գալը և հավանական օպոնենտներին տարբեր ինտրիգների մեջ ներքաշելու փորձերը։

Գյումրիում ընդդիմադիր ուժերը ձևավորել են ՔՊ-ի դեմ «ստվերային դաշինք», որի հիմնական նպատակը քաղաքը Փաշինյանին չզիջելն է։ Պատմականորեն Գյումրին աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով, և Նիկոլը դա շատ լավ գիտի։ Նա նաև հասկանում է, որ ընդդիմությունը կանի ամեն ինչ՝ ՔՊ-ին Գյումրիում պարտության մատնելու համար։

Այս համատեքստում Փաշինյանի թիմը փորձ է անում ընդդիմադիր թեկնածուներին ներկայացնել որպես «ՀՀԿ-ի մարդիկ». ի դեպ, ՀՀԿ-ի անվան շահարկմամբ իշխանությունը կարծում է դեռ կաշխատի 2018-ի էյֆորիան, սակայն, ինչպես տեսնում ենք, այն որպես քաղաքական գործիք այլևս զրոյական ազդեցություն ունի։

Սակայն Գյումրին երբեք չի եղել իշխանության կամայականություններին ենթարկվող քաղաք։ Այն միշտ իր ձայնը բարձրացրել է, երբ փորձ է արվել սահմանափակել դրա ինքնորոշումը։

Այս ընտրությունները կդառնան ոչ միայն Գյումրու, այլև ողջ Հայաստանի քաղաքական մթնոլորտի կարևոր փորձաքար։ Եթե Գյումրին կրկին հաստատի իր ընդդիմադիր կեցվածքը, դա կարող է ազդակ դառնալ երկրում իշխանական հավասարակշռության փոփոխության համար։ Սակայն եթե ՔՊ-ին հաջողվի պահպանել վերահսկողությունը, դա կդիտարկվի որպես իշխանության կողմից վարչական ու քաղաքական բոլոր լծակների կիրառման հաղթական օրինակ։

Այսպիսով, Գյումրու ընտրությունները ձևավորվում են ոչ միայն որպես տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման գործընթաց, այլև որպես քաղաքական դիմադրության ու իշխանության ամրապնդման վճռորոշ ճակատամարտ, որի արդյունքը կարող է մեծապես անդրադառնալ Հայաստանի ապագա քաղաքական դինամիկայի վրա»։