Եվրոպան Իրանին խոստացել է ազդել ԱՄՆ-ի վրա՝ պատժամիջոցները չեղարկելու համար. Իրանի ԱԳՆ ղեկավար

Մենք բանակցություններ ենք վարում եվրոպական երեք երկրի հետ, որպեսզի գան միջուկային նույն բանաձևին, ինչպես նաև ամրապնդենք վստահությունը միջուկային ծրագրի նկատմամբ, և որ արևմտյան երկրները չեղարկեն պատժամիջոցները։
Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Այս պատժամիջոցները ոչ թե եվրոպացիների, այլ ամերիկացիների ձեռքում են։ Եվրոպացիներն ասում են, որ այս հարցում հակադրվելու են ամերիկացիներին»,- հավելել է Իրանի գերատեսչության ղեկավարը։