Ինքը մեր ախպերն ա, բայց ուզում ա ցույց տա, որ ինքը մերը չի. Սամվել Ալեքսանյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

«Բնական ա, ընտրություն ա դեմներս, Նիկոլ Փաշինյանը պետք ա գա մեր համայնք, իրար հետ ընտրություն անենք: Ինքը մեր ախպերն ա, բայց ուզում ա ցույց տա, որ ինքը մերը չի»,-Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամվոր Սամվել Ալեքսանյանը:
Լրագրողների դիտարկամը, թե կարող է իր ասածն ապացուցել` Ալեքսանյանը արձագանքեց. «Ինքը կարո՞ւմ ա ապացուցի, որ ես պատրաստի հումք եմ բերում: Եթե կարում ա, թող ապացուցի: Ինքն ասում ա օդից կախված լուրերով: Հենց գործարանը խոդ տվեցինք, աշխատացրեցինք, ես ձեզի կհրավիրեմ, ավտոբուս կբերեմ, կգաք` կտեսնեք: Որ շաքարի գործարանը աշխատի, տարին 200-300 տոննա ա լինելու: Մենք էդքան շուկա չունենք Հայաստանում: Մի չորս ամիս ա մոտավորապես աշխատում: