Երևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կիևը համաձայն է տարածքային զիջումների գնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար «Փաշինյանի պաշտոնազրկման հարցը միշտ եղել է մեր օրակարգում». Արթուր Խաչատրյան ՔՊ-ն Չախոյանի թեման շեղելու համար Ալեքսանյանի մորն են ուղարկել սադրելու․ Վրթանեսյան Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցն է քննարկվել ՄԱԿ ՄԻ հանձնակատարի հետ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի, բայց ես չեմ կարող երաշխավորել․ Թրամփ Որպես անհետ կորած որոնվող պատանին հայտնաբերվել է Երևան-Մեղրի ճանապարհին Ծածկադմփոց անել չի հաջողվի, Նորքի թաղապետն ու իր հրոսակախումբը պետք է ենթարկվեն պատասխանատվության Վարորդը ինֆարկտ է ստացել, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի․ վիրավոր կա 43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերել են Ստեփանավանի կամրջի տակ Տեղի է ունեցել Մարկ Գրիգորյանի ծննդյան 125-ամյակի նամականիշի մարման արարողությունը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Արամ Զավենիչի եվրո-կուսակցությունը ինքնահռչակվեց որպես լիբերալ-ֆաշիստական հոսանք․ իրավապաշտպան «Ժամանակն է բացահայտել պատերի տակ վնգստացող դատավորներին, որոնք շատ-շատ են»․ Սուրեն Մանուկյան Նոր Նորքի թաղապետն իրեն պահել է սովորական խուժանի պես, պետք է պաշտոնազրկվի․ Սուրենյանց Բեգլարյանը Կոնգրեսում կոչ է արել ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, պատժամիջոցներ կիրառել ԵԺԿ համագումարում ընդունված բանաձևով վերահաստատվել է՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է ԱՄՆ-ն դուրս կգա Ուկրաինայի հետ բանակցություններից, եթե առաջընթաց չլինի. ՌուբիոՓարպի գյուղում բեռնատարը տապալել էր գազախողովակը, վարորդը դիմել էր փախուստի ԵԺԿ բանաձևը ընդունվել է հակազգային իշխանության գրասենյակում, կապ չունի հայի իրական շահի հետ Արցախցիների իրավունքների խորհուրդը լուծումներ կառաջարկի իրավունքների պաշտպանության համար Հաղթանակը մերն է լինելու․ Էդուարդ Շարմազանովը ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահին գիրք է նվիրել Վալենսիայում ընթացող ԵԺԿ կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել Մի օր Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության»` մարդ կսպանի․ Աբրահամյան Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից. Գալստյան Ինչու Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը. Վարդան Օսկանյան Ժողովրդավարության մասին Նիկոլ Փաշինյանի պատկերացումները. Թովմասյան Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ը հատուկ օր է անվանել ողջ Ռուսաստանի համար Հնդկաստանի կործանիչներ են նկատվել Քաշմիրի երկնքում. Պակիստանը արձագանքել է դրանԼեհաստանում ՀՀ դեսպանը առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար համատեղ նախագծերի հարցեր է քննարկել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի բոլոր աշխատանքները միասին կազմել են 452 մլրդ դրամ Չախոյանը հրաժարվել է դեղորայքից, հիվանդանոցում է, իրեն վերջին խուժանի պես պահած թաղապետը` պաշտոնին Հյուսիսային Արցախի հայաթափումը․ «Օղակ» ռազմագործողությունը ՔՊ-ն մեղադրում է ակտիվիստին՝ իր նկատմամբ կիրառված բռնության համար Արցախի հարցը մնում է չլուծված, գոյաբանական նշանակության հայ ժողովրդի համար․ Հակոբյան Մեր հերոս նահատակները երկիր են ազատագրել, փա´ռք նրանց․ Տիգրան Աբրահամյան Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են Վերջին 5 տարում Հայաստանում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 61 դեպք Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից․ փաստաբան Աբովյան քաղաքում այրվել է ավտոմեքենա Այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պիտի լինի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից Առաջարկվում է արգելք սահմանել սահմանային անցակետերում, հյուրանոցներում խաղային գովազդների համար Մխիթարյանը գնահատել է ընթացիկ մրցաշրջանն Ինտերի համար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Արմեն Դանիելյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից․ պաշտոնական Երկար ժամանակով լույս չի լինիԱռաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-իցՆոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է. ԹանդիլյանԻշխանականները ասում են՝ եթե կպաշտպանեք հանրային շահը, կխոսեք կոռուպցիայից, պետական միջոցների վատնումից՝ կձերբակալվեք, կծեծվեք, կսպանվեք և այլն.... Անուշ Պողոսյան
Հասարակություն

Գայլերը Սիսիանի մի քանի գյուղերում սպանդ են իրականացրել

Գայլերը խոշորացված Սիսիան համայնքի կազմի մեջ մտնող Ցղունի, Տորունիք, Նժդեհ գյուղերում խոշոր եղջերավոր անասունների սպանդ են իրականացնում։ Այս մասին Panorama.am-Ին ասել է տուժած գյուղացիբերից մեկը։

Տավարը նոր է դաշտ դուրս եկել, բաց Տորունիքում գայլերն արդեն կերել են 5 խոշոր եղջերավոր կենդանու։ Լևոն Եփրեմյանը տուժած գյուղացիներից մեկն է։ Մի քանի օր առաջ ֆերմերին պատկանող երկու ցուլ գայլերի բաժին են դարձել։ Վնասը կազմում է մոտ 600 հազար դրամ։

«Երեկ էլ վեց գայլ է եկել գյուղ, էլի անասուն են կերել։ Շատացել են։ Ես 100-ից ավելի խոշոր եղջերավոր ունեմ, տարվա ընթացքում չափից շատ մեծ վնաս են տալիս։ Գյուղացին 10 անասուն է պահում, 3-ը պետք է իր օգուտը լինի, 3-ին կամ 4-ին  գայլն է ուտում։ Հիմա ես  դեռ շատ ունեմ, բայց էն մարդը, որ ընդամենը մի անասուն ուներ, պիտի պահեր, աշունն իր դարդ ու դարմանին աներ, գայլը կերել է»,-համագյուղացու դարդն է լացում երկու ցլերից զրկված Լևոն Եփրեմյանը։  

Գյուղացին ասում է՝ մարզպետարան չեն դիմել, գիտեն՝ փոխհատուցումը քիչ է, գյուղատնտեսական ապահովագրություն էլ չեն արել։ Հիմա մտածում են՝ ի՞նչ անեն, ո՞նց անեն, որ մյուս կենդանիներին անվտանգ պահեն։ Փոքր հորթերն արձակ դաշտ են ուզում։

«Հենց հիմա մտածում եմ, ոնց անեմ, որ գայլի փայ չդառնան։ Մենք գայլի տարածք չենք մտել, մարդիկ ինչքան էլ բնապահպանությամբ զբաղվեն, գայլերին պաշտպանեն, մի բան պարզ է, գայլերը շատացել են, կերն իրենց չի բավարարում, իրենց տարածքից դուրս են գալիս»,-նշում է ֆերմերը։

Անասունների վրա գայլերի հարձակումների մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Տորունիքի բնակիչ Արա Ստեփանյանը։ Նա հոշոտված կենդանիների լուսնարկերներ է հրապարկել, կից գրության ներքո ակտիվ նշել Սյունիքի մարզպետին, փոխմարզպետին, կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին ու այլոց։ «Ես չեմ տուժել, բայց վախենում եմ, ես էլ անասուն ունեմ, բացի այդ, երեխան կարող է դուրս գա տնից, գայլերը հարձակվեն վրան։ Վտանգն արդեն կա։ Հայրս էլ է տեսել, երկու խումբ է, մեկի մեջ վեց գայլ է, մյուսինը՝ երկու գայլ»,-ասում է Ա. Ստեփանյանը։

Սյունիքի մարզպետարանից գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որ գայլերի հարձակումների մասին որևէ տեղեկություն չունեն։ Խոստացան՝ կհետաքրքրվեն, խնդրին հետամուտ կլինեն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում