Հայտնի է Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված դատական հայցով առաջին նիստի օրը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ներկայացրած դատական հայցով առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին։
Այս մասին ավագանու ընդդիմադիր անդամը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսագրությամբ։ Նշենք, որ Գրիգոր Իսկանդարյանը դեռ հունվարի 17-ին հայց ներկայացրել Արմեն Ավինյանի դեմ` «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար։ Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26–ին Արմեն Ավինյանը Oragir.News–ի լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, որ համաձայն չէ կարմիր գծերի գործող գների հետ, և հավելել էր` 160 000 դրամն էլ է քիչ, կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի
«Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա` տեսեք. ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։