Հարձակում Սուդանի նախագահական նստավայրի վրա. կան զոհեր

Սուդանի լրատվամիջոցների երեք աշխատակիցներ զոհվել են Խարտումի նախագահական պալատի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով:
Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։
Անօդաչու թռչող սարքը պատկանել է Արագ արձագանքման ուժերին, որոնք կոնֆլիկտի մեջ են Սուդանի բանակի ստորաբաժանումների հետ։
Որոշ ժամանակ առաջ Սուդանի բանակը հայտարարեց Խարտումի կենտրոնում գտնվող նախագահական պալատի և նույն տարածքում գտնվող մի քանի նախարարությունների շենքերի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին։
Արագ արձագանքման ուժերը 2023 թվականի գարնանը գրավեցին պալատը և մայրաքաղաքի մեծ մասը, որից հետո սկսեցին զուգահեռ կառավարություն ձևավորել: