Ադրբեջանի կողմից զnրքերի տեղաշարժ չկա. Սուրեն Պապիկյան

Արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու-չկրակելու մասին, դրա համար պետք են տեսագրություններ, իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններն են, մենք դրա համար ասում ենք` եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր, տրամադրեք մեզ: Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել: Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանի կողմից զորքերի տեղաշարժ կա՞, Պապիկյանը պատասխանեց. «Ոչ, չկա»:
Հարցին, թե ինքը պատերազմի վտանգ չի տեսնում, Պապիկյանն ասաց. «Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչու է տարածվում նման ապատեղեկատվություն: Եթե կլինեն փաստեր, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել: Որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ, այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ: Մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունը այն մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, Պաշտպանության նախարարությունը չի հաստատում»:
Նրա խոսքով` բոլոր վտանգավոր կրակողցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի, մեր անձնակազմի վրա, մշտապես ՊՆ կողմից տրվել են հաղորդագրություններ և բացատրություններ: