Խամենեին ԱՄՆ-ին խոստացել է ջախջախիչ ապտակ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին զգուշացրել է ԱՄՆ-ին և այլ երկրներին Իրանի դեմ ագրեսիայի հնարավոր հետևանքների մասին։
«Եթե նրանք ինչ-որ հիմարություն գործեն Իրանի ժողովրդի նկատմամբ, ապա դաժան ու ջախջախիչ ապտակ կստանան»,- ասել է նա։
Խամենեին նաև հերքել է այն մեղադրանքները, թե Թեհրանը վերահսկում է տարածաշրջանում զինված խմբավորումները.
«Իրանը տարածաշրջանում վստահված ուժեր չունի. այդ խմբավորումները գործում են անկախ»,- նշել է նա: