Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Մարտի 21-ի առավոտյան տեղական ժամանակով ժամը 07:59-ին 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Աղսու քաղաքում:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Քյուրդամիր կայարանից 17 կմ դեպի արևելք։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 41 կմ խորության վրա։