Օդեսան գիշերը ենթարկվել է ամենամեծ հարձակմանը պատերազմի սկզբից ի վեր

Գիշերը ռուսական բանակը հարձակողական անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Օդեսայի ուղղությամբ, պայթյուններ են լսվել և հզոր հրդեհներ են բռնկվել։ Այս մասին հայտնել է Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը։
Տրուխանովի խոսքով, պայթյուններ են լսվել քաղաքի հարավային թաղամասերում, նա նաև զգուշացրել է Կիևի շրջանում վտանգի մասին։
Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ սա, հնարավոր է, ամենազանգվածային հարձակումն է քաղաքի վրա երեք տարվա պատերազմի ընթացքում։
Ավելի ուշ նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Ռուսաստանը կրկին հարձակումներ է իրականացնում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Նրա խոսքով՝ կան տուժածներ։