Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցն է քննարկվել ՄԱԿ ՄԻ հանձնակատարի հետ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի, բայց ես չեմ կարող երաշխավորել․ Թրամփ Որպես անհետ կորած որոնվող պատանին հայտնաբերվել է Երևան-Մեղրի ճանապարհին Ծածկադմփոց անել չի հաջողվի, Նորքի թաղապետն ու իր հրոսակախումբը պետք է ենթարկվեն պատասխանատվության Վարորդը ինֆարկտ է ստացել, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի․ վիրավոր կա 43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերել են Ստեփանավանի կամրջի տակ Տեղի է ունեցել Մարկ Գրիգորյանի ծննդյան 125-ամյակի նամականիշի մարման արարողությունը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Արամ Զավենիչի եվրո-կուսակցությունը ինքնահռչակվեց որպես լիբերալ-ֆաշիստական հոսանք․ իրավապաշտպան «Ժամանակն է բացահայտել պատերի տակ վնգստացող դատավորներին, որոնք շատ-շատ են»․ Սուրեն Մանուկյան Նոր Նորքի թաղապետն իրեն պահել է սովորական խուժանի պես, պետք է պաշտոնազրկվի․ Սուրենյանց Բեգլարյանը Կոնգրեսում կոչ է արել ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, պատժամիջոցներ կիրառել ԵԺԿ համագումարում ընդունված բանաձևով վերահաստատվել է՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է ԱՄՆ-ն դուրս կգա Ուկրաինայի հետ բանակցություններից, եթե առաջընթաց չլինի. ՌուբիոՓարպի գյուղում բեռնատարը տապալել էր գազախողովակը, վարորդը դիմել էր փախուստի ԵԺԿ բանաձևը ընդունվել է հակազգային իշխանության գրասենյակում, կապ չունի հայի իրական շահի հետ Արցախցիների իրավունքների խորհուրդը լուծումներ կառաջարկի իրավունքների պաշտպանության համար Հաղթանակը մերն է լինելու․ Էդուարդ Շարմազանովը ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահին գիրք է նվիրել Վալենսիայում ընթացող ԵԺԿ կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել Մի օր Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության»` մարդ կսպանի․ Աբրահամյան Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից. Գալստյան Ինչու Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը. Վարդան Օսկանյան Ժողովրդավարության մասին Նիկոլ Փաշինյանի պատկերացումները. Թովմասյան Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ը հատուկ օր է անվանել ողջ Ռուսաստանի համար Հնդկաստանի կործանիչներ են նկատվել Քաշմիրի երկնքում. Պակիստանը արձագանքել է դրանԼեհաստանում ՀՀ դեսպանը առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար համատեղ նախագծերի հարցեր է քննարկել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի բոլոր աշխատանքները միասին կազմել են 452 մլրդ դրամ Չախոյանը հրաժարվել է դեղորայքից, հիվանդանոցում է, իրեն վերջին խուժանի պես պահած թաղապետը` պաշտոնին Հյուսիսային Արցախի հայաթափումը․ «Օղակ» ռազմագործողությունը ՔՊ-ն մեղադրում է ակտիվիստին՝ իր նկատմամբ կիրառված բռնության համար Արցախի հարցը մնում է չլուծված, գոյաբանական նշանակության հայ ժողովրդի համար․ Հակոբյան Մեր հերոս նահատակները երկիր են ազատագրել, փա´ռք նրանց․ Տիգրան Աբրահամյան Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են Վերջին 5 տարում Հայաստանում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 61 դեպք Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից․ փաստաբան Աբովյան քաղաքում այրվել է ավտոմեքենա Այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պիտի լինի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից Առաջարկվում է արգելք սահմանել սահմանային անցակետերում, հյուրանոցներում խաղային գովազդների համար Մխիթարյանը գնահատել է ընթացիկ մրցաշրջանն Ինտերի համար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Արմեն Դանիելյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից․ պաշտոնական Երկար ժամանակով լույս չի լինիԱռաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-իցՆոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է. ԹանդիլյանԻշխանականները ասում են՝ եթե կպաշտպանեք հանրային շահը, կխոսեք կոռուպցիայից, պետական միջոցների վատնումից՝ կձերբակալվեք, կծեծվեք, կսպանվեք և այլն.... Անուշ ՊողոսյանԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն մի փոքր նվազել է Հնդկաստանը մտադիր է ռազմական հարված հասցնել Պակիստանին առաջիկա 24-36 ժամվա ընթացքումԽոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը բանկում, վարկային կազմակերպությունում, որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ. փաստաբան
Սպորտ

Գնացեք ողջ ֆեդերացիայով Հենրիխ Մխիթարյանի ոտքերը լվացեք ու ջուրը խմեք. Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՖՖ-ի ու հայկական ֆուտբոլի աղետալի վիճակը Նիկոլի իշխանության ճշգրիտ հայելին է. անպատիվ, անթասիբ, պարտության մեջ շահագրգիռ, ստախոս, ձախողակ, բարոյական որևէ արգելք չունեցող, իրենց գրանցած խայտառակ արդյունքներից վախեցած ու այդ վախից սեփական աթոռին էլ ավելի կառչած: Զուգահետ, մատաղացու ուլի «անմեղ» դեմքով՝ ոտքից գլուխ կոռուպցիայի ու հովանավորչության մեջ թաղված մանր ժուլիկներ:

Կասկած չունեմ, որ բացի խայտառակ մարզական արդյունքները, մի օր այնպիսի բացահայտումներ են լինելու ֆեդերացիայի ղեկավարության կոռուպցիոն գործունեության ու ստվերային կառավարման հետ կապված, որ անգամ ամենատեղեկացվածներն են զարմանալու:

Բայց, հանուն ճշմարտության Արմեն Մելիքբեկյանը երկաթե փաստարկ ունի. Նիկոլը մի ողջ երկրի ու ժողովրդի ճակատագիր վարի տալուց հետո չի հեռացել իր աթոռից, ուրեմն ինքն ինչու՞ պիտի հեռանա ընդամենը Նիկոլի գործը շարունակելու ու ինչ-որ ֆուտբոլային տնտեսություն քամուն տալու համար: Իր ընկալմամբ հակառակը՝ պիտի պարգևատրեն իրեն վստահված ոլորտը բարեհաջող քանդելու համար:

Ամեն ինչ օրինաչափ է: Մի իշխանություն, որի գոյության առաջնային բանաձևը հայ ժողովրդին ջարդելը, մի հատվածին մյուսի դեմ հանելն ու բոլորին սևացնելն է, նրան թերարժեքության բարդույթ սրսկելը, ինչպե՞ս կարող է շահագրգիռ լինել ֆուտբոլի զարգացմամբ: Ահնար է: Չէ՞, որ ֆուտբոլը մեծագույն պոտենցիալ ունի՝ համախմբելու ժողովրդին, բարձրացնելու ժողովրդի զանգվածային ինքնագնահատականը, լավատեսություն ու դրական աուրա սփռելու երկրում և սփյուռքում:

Մելիքբեկյանն ու մյուսները ֆուտբոլային ասեղի վրա դրված Նիկոլի անկուշտ երկվորյակ-ստվերներն են, ոստիկանության հույսին մնացած նույնատիպ կոռուպցիոներ հանցագործներ:

Հ.Գ. Միակ լուսավոր կետը մեր ֆուտզալի հավաքականն է, իր ֆանտաստիկ խաղով ու գրանցած պատմական արդյունքով: Դա էլ բացառապես գլխավոր մարզչի՝ Նազարեթյան Ռուբենի անձնական որակների ու նվիրումի շնորհիվ: Ու շատ ցավալի է, որ մյուս բոլոր առումներով առկա տոտալ ձախողումները ստվերում են նաև մեր ֆուտզալի հավաքականի իսկապես նախանձելի արդյունքը»: