Սերժ Սարգսյանի հայտարարությունը ժամանակին «դիվանագիտական դիպուկություն» որակող, բայց նրա հրաժարականի օրվանից ընդդիմադիր դարձած երիտասարդը Փաշինյանից պաշտոն է ստացել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աշոտ Ծորմուտյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի տեղակալ։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝
1. Աշոտ Գրիգորի Ծորմուտյանին 2025 թվականի մարտի 20-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի տեղակալ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-9-Ղ3-1)։
2. Աշոտ Գրիգորի Ծորմուտյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,- ասվում է որոշման մեջ:
Նշենք, որ ուսումնասիրելով այս երիտասարդի ֆեյսբուքյան էջը` տեսնում ենք, որ դեռևս 2015-2016 թվականին նա կիսվում էր այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի գրառումներով, հայտարարությունները որակում որպես «Դիվանագիտական դիպուկություն», 2018-ին միանգամից դարձել է այս իշխանությունների աջակից և ահա այժմ էլ պաշտոն է ստանում:
