Բաքուն խաղաղության պայմանագրի շրջանակում պահանջում է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանից․ Երևանը համաձայնել է լուծել այդ հարցը․ Ռասմուսեն

Չեմ կարծում, որ եթե Հայաստանում ԵՄ առաքելությունը հեռանա սահմանից, դա կհանգեցնի բացասական հետևանքների, քանի որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կնշանակի հասնել փոխվստահության կողմերի միջև։ Այս մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել է «Ռասմուսեն Գլոբալ» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր եւ նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Նրա խոսքով, պայմանագրի ստորագրումից հետո, այլ մեխանիզմներ կհայտնվեն՝ սահմանին իրավիճակը վերահսկելու համար, որպեսզի կանխվեն համաձայնագրի դրույթների խախտումները։
«Խոսքը երրորդ ուժերի առկայության մասին չէ. գիտեմ, որ Բաքուն խաղաղության պայմանագրի շրջանակում պահանջում է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանից։ Երևանը, ըստ էության, համաձայնել է համապատասխան կերպով լուծել այդ հարցը»,- ասց ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղարը։
Նա նկատել է, որ ԵՄ դիտորդները լրտեսներ չեն։
«Նրանք զինված չեն, նրանք չեզոք են և պարզապես հետևում են, թե ինչ է կատարվում սահմանին»,- եզրափակեց Ռասմուսենը։