Այսօրվա խաղաղ օրը պետք է օգտագործենք 100 տոկոսով, քանի որ դա կարող է վաղը չունենանք․ Անդրանիկ Քոչարյան

Երբ խոսում ենք անվտանգային իրավիճակի մասին, ես չեմ կարող թվարկել այն ձեռքբերումները, որոնք ունենք, քանի որ դա հանրային տիրույթում խոսելու չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Ասաց՝ խոսքը ռազմարդյունաբերության մասին է։
«Այսօրվա խաղաղ օրը պետք է օգտագործենք 100 տոկոսով, քանի որ դա կարող է վաղը չունենանք։ Եթե մի բան պետք է անենք, որ մեր անվտանգության բարձիկն ամրանա, պետք է այսօր անենք, քանի որ վաղը կարող է ուշանա։ Պետք չի շատ խոսել, պետք է նվիրումով ու հավատով աշխատել։ Անտարբերությունը շարունակում է մեզ ուղեկցել։ Եթե դա հեռացնենք, ապա մեր խնդիրներին կառերեսվենք»,-նշեց նա։