Ինչու են Ռուբեն Մխիթարյանին կանչում ՔԿ, եթե այդ արարքը քրեորեն պատժելի չէ․ փաստաբան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի գրառումը․
«Ինձ ուղղակի մի անհամեստ հարցա տանջում,
Ի՞նչ հիմքով են Ռուբեն Մխիթարյանին կանչում քննչական առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար, եթե այդ արարքը Հայաստանում ենթադրում է վարչական պատասխանատվություն (ՎԻՎՕ հոդված 128):
Քրեորեն պատժելի չի:
Ցանկալի ա հարցին պատասխանի հարցաքննության ժամը միանձնյա և անբեկանելի որոշող տիկին քննիչը»: