Տեքստն այլևս համաձայնեցված է՝ մնում է ստորագրությունը. Արմեն Գրիգորյան

Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի առաջ մղվի խաղաղության պայմամագրի ստորագման գործընթացը։ Այս մասնի լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Տեքստն այլևս համաձայնեցված է՝ մնում է ստորագրությունը»,- ասաց նա։
Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ ու պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել՝ օրվա, ժամի ու մնացած հարցերը հստակեցնելու մասով։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանի նպատակը խաղաղության համաձայնագրի վերջնականացումն է։