ՔՊ-ականները Սյունիքում անվտանգային հարցեր են քննարկել Իրան-ԱՄՆ բանակցություններում տիրող մթնոլորտը կառուցողական է եղել Անթիլիասի Մայրավանքում Ճրագալույցի Սուրբ պատարագ է մատուցվել և Տնօրհնեքի արարողություն կատարվել Կխոսենք՝ ինչպես էր Արսենը փորձում խոչընդոտել Արցախի քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծրագրերի ընդունումը․ Մեսրոպ Առաքելյանը՝ Արսեն Թորոսյանին Քրիստոսի հարության լույսը առաջնորդում է մեր կռիվը չարիքի ու խավարի դեմ․ Մալյան Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ինչպես է Գագիկ Ծառուկյանը նշում Սուրբ Զատիկը թոռնիկների հետ (տեսանյութ)ՉԼ-ի կիսաեզրափակչում ենք և ցանկանում ենք ավելի հեռուն գնալ․ Հենրիխ Մխիթարյան Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում Մեքենան բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 3 վիրավոր կա Զելենսկին մերժել է Զատիկի զինադադարի մասին ՌԴ նախագահի առաջարկը․ Bloomberg Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը Հայտնի են Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր մանրամասներըՀայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվովԱլիևը դեսպանին տանում է Արցախ՝ «նվաճումները» ցուցադրելու, Փաշինյանը՝ Կիրանց՝ մատնանշելու նվաստացումըԱրամ Ա Հայրապետը կարևորել է հոգևոր ու ազգային երգերով փոքրիկների դաստիարակությունըՎերարժևորենք մեր ներքին հավատքը, լինենք համերաշխ․ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՂազախստանի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հին ձեռագրերի վերականգնմանըԲախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն. վիրավոր կա Էմմա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է, Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդըՌուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց բանաձևովՎանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվելԱյս անգամ Իրանն ու ԱՄՆ-ն կարողացան ավելի մեծ փոխըմբռնման հասնել բանակցություններում․ ԱրաղչիՎաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Ադրբեջանում երկրաշարժ է եղել Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Toyota»-ն կողաշրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած ՄԻՊ-ն այցելել է հոսպիտալ և տեսակցել ականի պայթյունից վիրավորված զինծառայողինՎերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել. Բագրատյանը` ՓաշինյանինՆիկոլ Փաշինյանը գնացել է Կիրանց ու չի տեսել , չի ներկայացրել Կիրանցի հիմնախնդիրները. Ոսկան ՍարգսյանՀայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու մասին. ամեն ինչն կախված է դրանից. ԲայրամովՄիխայիլ Բոյարսկին ընկնել է բեմից և հոսպիտալացվել. արտիստը ողնաշարի վնասվածք է ստացել. նա կվիրահատվիԱյսօր բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, դե յուրե և դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին. Բայրամով2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. ԱռաքելյանԿաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի զավակներին. Արամ ԱՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՕտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքըՎալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքարի ղեկավարի պաշտոնըԱվինյանը ծառ է տնկումՇատ կարևոր հարցերում պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները դնել կողքի և մտածել պետության առավելագույն շահի մասին. Ռուբեն ՄխիթարյանԲանակցությունները փակուղի են մտել, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է փոխզիջման գնալ. The Washington PostՄիայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն թուրքերի համար«Եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, եթե շարունակում ենք ապրել քրիստոնեական սիրո մեջ՝ իբրև ազգ, ապա համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու»․ Թեմակալ առաջնորդի ուղերձը
Գռզոն, որ կյանքում կես քայլ անգամ չի արել առանց իշխանության դաբրոների ու ախռանիկների՝ էս մարդկանց քաջության ու զոհաբերության դասեր է տալիս. Միքայել Նահապետյան
Ամագս է՝ այ էս քարերից բռնած. սրանց վրա գիտե՞ք ինչքան ենք չարչարվել. Վարդան Ղուկասյանը՝ քաղաքապետարանի շենքի մասինՎարդան Ղուկասյանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը և երդվեց. նրան հանձնեցին Գյումրու լանջաշղթան և բանալինԾանրամարտի ԵԱ այսօրվա մասնակիցները երեքն ենԼավ-լավ բաներ ասա. Վարդան Ղուկասյանը՝ Աջապահյանին
Մամուլ

«Կասկադ»-ի վերակառուցման՝ ՔՊ-ամերձ գործարարի ծրագիրը խախտումներ ունի. այն պահպանվող օբյեկտ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երևանի «Կասկադ» համալիրի վերակառուցման ծրագիրը մտահոգում է մասնագիտական հանրությանը: Դրա թիկունքում դարձյալ կանգնած է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որի իրական շահառուն «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է` Գրիգոր Տեր-Ղազարյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Ճարտարապետների պալատի խորհուրդը այս տարվա մարտի 1-ին բաց նամակ է հրապարակել՝ հայտնելով մի շարք մտահոգություններ, որոնք վերաբերում են անցկացված կասկածահարույց մրցույթին, դրա հաղթողին և վերակառուցման ընդհանուր ծրագրին։

Ճարտարապետների պալատը հայտարարել է, որ ««Կասկադ» համալիրը հանդիսանում է Երևանի ճարտարապետական ժառանգության բացառիկ նմուշներից մեկը։ Այն Երևանի քաղաքաստեղծ հանգույցներից է և, որպես քաղաքային դոմինանտ կառույց, ամբողջ քաղաքի ծավալատարածական հորինվածքի համար ունի թելադրող դիրք և մեծ նշանակություն։ Այն նաև ակադեմիկոս Ալ․ Թամանյանի կողմից մշակված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքի կարևոր մասն է կազմում ու տեսողական և տրամաբանական կապ է հաստատում նշված առանցքի շարունակության հետ…

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ «Կասկադ» համալիրը մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է /2018 թվ.-ից ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ/ և պահպանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Մասնագետները նաև արձանագրել են, որ ««Կասկադ» համալիրի առաջարկվող վերակառուցման ծրագիրը ենթադրում է ճարտարապետական նախագծի էական փոփոխություն, որը չի ստացել հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությունը։ Բնականաբար այդ համաձայնեցումը պետք է տեղի ունենար մինչև «Ակտիվ քաղաքացի» հարթակում Երևանի քաղաքապետարանի կողմից այն հրապարակելը։

Հայաստանի Ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ակնկալում է հնչեցված խնդրի կապակցությամբ քաղաքային իշխանությունների համարժեք արձագանքը: Բանն այն է, որ տեղի է ունեցել հեղինակային իրավունքի խախտում, որը ոչ միայն վնաս կարող է հասցնել համալիրի՝ գերակշիռ մասով կառուցված ծավալատարածական հորինվածքին և իր ուրույն կերպարով արդեն իսկ կայացած քաղաքային միջավայրին, այլև վտանգավոր նախադեպ կարող է դառնալ հետագայում քաղաքաշինական և մշակութային բարձրարժեք օբյեկտների նկատմամբ անհարկի միջամտությունների համար»:

Հիշեցնենք, որ «Կասկադ» համալիրի վերակառուցման մրցույթում վերջերս հաղթեց «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որը 4 ընկերությունից բաղկացած կոնսորցիում է։ Այն հիմնադրվել է 2024 թ․ հոկտեմբերի 24-ին, և իրական շահառուն աղմկահարուց գործարարի համբավ ունեցող Գրիգոր Տեր-Ղազարյանն է 97.5 % մասնակցությամբ, 1,5 % մասնակցություն ունի ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը, և 1 % մասնակցություն՝ Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղը։

Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ Իսկ «Հանրապետություն»-ը Երևանի ավագանու ընտրություններից հետո իշխող ՔՊ-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրեց, Երևանի փոխքաղաքապետի և երեք վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները վերցրեց` կիսելով քաղաքային կառավարման ոչ միայն պատասխանատվությունը. Երեւանի ամենախոշոր ծրագրերից մեկում «բարեկամաբար» հաղթել է Գրիգոր Տեր-Ղազարյանը: Ի՞նչ է սա, կոռուպցիոն մեխանիզմի գործադրմամբ իրականացված գործա՞րք իշխանության «սրտի» գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ, որը նախկինում խարդախության համար դատապարտված է եղել»:

 Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում