Ուկրաինան ընդունեց անվերապահ զինադադարի առաջարկը. Զելենսկի

Ուկրաինան ընդունել է անվերապահ զինադադարի առաջարկը:
Այս մասին ասված է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարության մեջ։ Նա ասել է, որ պատերազմին վերջ տալու առաջին քայլը կարող է լինել էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը դադարեցնելը:
«Ես դրական, շատ բովանդակալից և անկեղծ զրույց ունեցա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ես շնորհակալություն հայտնեցի նրան մարտի 11-ին Ջիդդաում ուկրաինական և ամերիկյան թիմերի աշխատանքի լավ և արդյունավետ մեկնարկի համար: Թիմերի այս հանդիպումը զգալիորեն օգնեց շարժվել դեպի պատերազմի ավարտը։ Մենք պայմանավորվեցինք, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն աշխատել միասին՝ հասնելու պատերազմի իրական ավարտին և կայուն խաղաղությանը։ Մենք հավատում ենք, որ Ամերիկայի, նախագահ Թրամփի և ամերիկյան ղեկավարության ներքո այս տարի կարելի է հասնել կայուն խաղաղության։ Ես շնորհակալություն հայտնեցի նախագահ Թրամփին և ամերիկացի ժողովրդին աջակցության համար։ Ես շեշտեցի, որ ուկրաինացիները խաղաղություն են ուզում, ուստի Ուկրաինան ընդունեց անվերապահ զինադադարի առաջարկը։ Մենք պայմանավորվել ենք մշտական կապ պահպանել, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով և մեր թիմերի միջոցով»,- ասել է Զելենսկին։