Թրամփն ու Պուտինը համաձայնել են՝ ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի խաղաղությամբ

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը զրույցի ընթացքում համաձայնել են, որ ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի երկարաժամկետ խաղաղությամբ, հայտնել է Սպիտակ տունը։
Երկու առաջնորդներն էլ ընդգծել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը, հայտնել են Սպիտակ տնից։